18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Վահան Հովհաննիսյանը Գերմանիայում է. Հայկական ժամանակ

”Այս խնդրի շուրջ մենք պատշաճ կերպով կկապվենք Հայաստանի կառավարության հետ”,-Գերմանիայի ԱԳՆ-ից երեկ այսպես են պատասխանել Վահան Հովհաննիսյանին Գերմանիայում Հայաստանի դեսպան նշանակելու մասին թերթի թղթակցի հարցին:

Պատասխանը շթղթակցին հղվել է Գերմանիայի ԱԳՆ մամուլի ծառայության անունից: Իսկ հարցը հետեւյալն էր. ”Ե՞րբ եք ստացել Վահան Հովհաննիսյա­նին Գերմանիայում Հայաստանի դեսպան նշանակե­լու համար անհրաժեշտ փաստաթղթերը: Կա չգր­ված օրենք, ըստ որի, եթե ագրեմանը 40 օրվա ըն­թացքում չի հաստատվում, դա նշանակում է, որ այն մերժվում է: Վահան Հովհաննիսյանի դեպքում դա հնարավոր համարու՞մ եք”:

Աժ դաշնակցական պատգամավոր Վահան Հովհաննիսյանի` Գերմանի­այով ՀՀ դեսպան նշանակվելու մասին տեղեկությու­նն օգոստոսին հայտնվեց լրատվամիջոցներում: Դեռ այդ օրերին հայտնի էր, որ նրա ագրեմանի հարցումն արդեն ուղարկվել է Գերմանիա: Սակայն, դրա հաս­տատումը ձգձգվում է, եւ մինչ օրս որեւէ պատասխան չի տրվել: Հովհաննիսյանը, ի դeպ, ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի հետ վերջին օրերին Գերմանիայում է:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ