Թոշակներն էլի ուշացնում են. Ժողովուրդ
Թեեւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն օգոստոս ամսվա թոշակներն ուշացնելու համար հրապարակավ ներողություն խնդրեց, այնուամենայնիվ, մինչ օրս արդեն նոյեմբերի թոշակների բաշխման գործընթացում թերությունները դեռ չեն շտկվել, ոչ միայն նախօրեին, այլեւ երեկ “Հայփոստ”-ի Երեւան քաղաքի բազմաթիվ բաժանմունքներում թոշակառուների մեծ հերթեր էին գոյացել:
Երեկ “ժողովուրդ”-ի խմբագրություն զանգահարած 74-ամյա Էմմա Խնկոյանը զայրացած պատմեց. “Թոշակ ստանալու հերթի մեջ մի կնոջ շաքարն էր բարձրացել, մյուսի’ճնշումը: Բալի՛կ ջան, հասկացեք, մեղք է էս ժողովուրդը, մեղք”:
Շարունակությունը թերթի այսօրվա համարում: