ԲՀԿ-ի բլբուլը. Հրապարակ
Արարատի նախընտրական կրքերն ավելի շատ եռում են Երեւանում, քան նախընտրական Արարատում, քաղաքապետի ԲՀԿ-ական թեկնածուին արարատցիներն անգամ նկարով չեն տեսել, փոխարենը ԲՀԿ-ականները աղաղակում են ՀՀԿ-ականների քարոզչական ապօրինությունների մասին: Կա՞ նման բան. երեկ թերթը հարցրեց ԲՀԿ-ական թեկնածուին Սամվել Բարսեղյանին:
“Ես որոշել եմ hեռախոսով լրագրողների հետ աշխատանքնեի չեմ տանում, եկեք ստեղ, ամեն ինչ ինքներդ տեսեք կամ էլ, եթե ուզում եք բան իմանաք, զանգեք Նաիրային (նկատի ունի Զոհրաբյանին), ճանաչում եք, չէ՞, նրան”,- պատասխանեց ընկերոջ կնոջ թաղմանը գտնվող թեկնածու Բարսեղյանը: -Ինչո՞ւ Ձեզ արգելե՞լ են խոսել:
Հարցից անակնկալի եկած թեկնածուն կարկամած պատասխանեց. “Ե՞ս, ես միշտ բլբլացող տղա եմ, ինձ ոչ մեկ էլ չի կաիող արգելել”: Բա այդ բլբլացող տղան ի՞նչ եղավ հիմա:
“Վերջ, վերջ, անհարմար է, այստեղ բոլորն ինձ են նայում, ես էլ չեմ կարող խոսել”:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: