24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Այսօր մարտահրավեր կա մեր լեզվի նկատմամբ.Լավրենտի Միրզոյան

« ՀՀ-ում գրքերը լույս են տեսնում բավականին լուրջ ուղղագրական, լեզվական, քերականական, կետադրական սխալներով»,-այսօր` օգոստոսի 10-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ակումբում հայտարարեց լեզվաբան Լավրենտի Միրզոյանը:

Լեզվաբանը նկատեց` նույն պատկերն է նաև կայքէջերում: Միաժամանակ Միրզոյանն  ասաց, թե 90-ականների համեմատ ՀՀ լրատվական դաշտում լեզվի ճիշտ օգտագործման  առումով դրական տեղաշարժ կա:

«Դաշտը պետք է վերահսկվի համապատասխան մարմինների կողմից: Այսօր մենք գովազդի լեզվից էլ են դժգոհում, որտեղ վերահսկողություն պետք է իրականացնի հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը, բայց թե ինչպես է այդ հանձնաժողովն իրականացնում՝ չգիտեմ, քանի որ լուրջ խնդիրներ կան ոլորտում: Տարիներ շարունակ մենք կազմակերպել ենք լսումներ, այդ թվում նաև ԱԺ-ում, գովազդի և եթերի լեզվի մասին: Ցավոք, այս հարցերի լուծման փոխարեն կառավարությունը փորձում է օրենքով ստեղծված լեզվի պետական տեսչությունը լուծարել»,- ասաց նա:

Լավրենտի Միրզոյանը համակարծիք է այն մոտեցմանը, որ այսօր Լեզվի պետական տեսչությունն իր գործառույթները լավ չի կատարում: Նրա խոսքով՝ այսօր այս տեսչությունը տուգանող կազմակերպություն է դարձել, սակայն պետք է լինի հանրային տարբեր ոլորտներին աջակցող: Միաժամանակ, Լավրենտի Միրզոյանը գտնում է, որ ՀՀ-ում լեզվի պետական քաղաքականություն իրականացող մարմին է հարկավոր, այս իսկ պատճառով  Լեզվի պետական տեսչության փակումն անթույլատրելի է:

«Կարծում եմ՝ փակման  հարցը պետք է համակողմանիորեն քննարկել և նոր որոշում կայացնել: Այսօր խոսում են լրատվական դաշտի լեզվի խնդրի մասին, սակայն հարց է առաջանում, թե փակման դեպքում ո՞վ պետք է վերահսկի ոլորտը: Այսօր մարտահրավեր կա մեր լեզվի նկատմամբ, առհավատչյան էլ այն է, որ ստեպ-ստեպ ՌԴ  պաշտոնատար այրերը հայտարարություն են անում նախկին ԽՍՀՄ երկրներում ռուսերենը 2-րդ պետական լեզուն դարձնելու մասին»,-եզրափակեց  լեզվաբանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ