Տեսնել Արցախը ՌԴ-ի կազմում՝ որպես ներքին սուբյեկտ. մարքսիստի առաջարկը
Հայաստանի Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը կարծում է, որ ներքին քաղաքական կյանքը մահացել է, արժեզրկվել է: ՛՛Երկու հակամարտող կողմերն էլ /նկատի ունի՝ իշխանություն և ընդդիմություն- հեղ/ իրենցից ոչինչ չեն ներկայացնում, արժեզրկված են, չկան ժողովրդի հոգու ՛՛դավթարում՛՛ և այս մղձավանջային իրավիճակի մեջ ներքաղաքական պայմաններում արտաքին մարտահրավերներն ավելի մեծ թափով են պրեսինգի ենթարկում քաղաքական համակարգը՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հակոբյանը: Նրա խոսքով՝ հիմա հայ ազգի համար երկու հարցեր են կարևոր՝ Մաքսային միությանն անդամակցելն ու Արցախի հիմնախնդիրը:
Վերջինս նշեց, որ Հայաստանը տարիներ շարունակ եղել է արյունահեղության թատերաբեմ և հիմա Արցախի ժողովրդի համար կարևորը խաղաղությունն է: Այն հաստատելու համար, ըստ Հակոբյանի, Ազգային ժողովը պետք է վերահաստատի Գյուլիստանի պայմանագիրը: ՛՛Ճանաչել Արցախի հանրապետությունը որպես կոնֆլիկտոր ու գլխավոր բանակցող կողմ, ու անցում կատարել ռազմական դիվանագիտության ռելսերի:
Տեսնել Արցախը ՌԴ-ի կազմում՝ որպես ներքին սուբյեկտ՝ հանրապետութան կարգավիճակով՛՛,-սա է Դավիթ Հակոբյանի առաջարկը:
Գլխավոր մարքսիստը կարծում է, որ միայն այսպես կարող է հայերի ամբողջականության խնդիրը պահպանվել, երբ Հայաստանը այլևս չի համարվի բանակցող կողմ, այլ իր տեղը որպես բանակցող կզիջի Արցախին:
Դավիթ Հակոբյանը նաև նշեց, թե մի առիթով ՊՆ Սեյրան Օհանյանը կատակով ասել է. ՛՛Ավելի լավ է՝ մենք մալաղոնդի գնանք ռուսների մոտ, քան տնփեսա բերենք՛՛: