19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Վրաստանը նախաստորագրում է Եվրոպական ասոցացման համաձայնագիրը

Եվրամիության եւ Վրաստանի միջեւ մեկ տարվա ընթացքում համաձայնագիր կկնքվի, փոխանցում է РИА Новости-ն:

Նոյեմբերի 17-ին կայանալիք երդմնակալության արարողությունից հետո Մարգվելաշվիլին իր առաջին արտագնա այցով կմեկնի Լիտվա: Նա կգլխավորի Վրաստանի պատվիրակությունը “Արեւելյան գործընկերության” գագաթնաժողովում, որը տեղի կունենա նոյեմբերի 28-29-ին:

Ակնկալվում է, որ գագաթնաժողովի շրջանակներում կնախաստորագրվի Թբիլիսիի ասոցացման համաձայնագիրը Եվրամիության հետ:

Մարգվելաշվիլին նշել է, որ համաձայնագրի նախաստորագրմանը հետեւելու է բարդ աշխատանքային գործընթաց:

“Մենք հուսով ենք, որ 2014-ի աշնանն արդեն ի վիճակի կլինենք վերջնականապես ստորագրել այդ համաձայնագիրը”,- նշել է  Մարգվելաշվիլին:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ