17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

ՀՀ գլխավոր գանձապետը ներկայացրեց 2011թ. պետբյուջեի կատարման հիմնական ցուցանիշները

Սեպտեմբերի 24-ին ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում սկսվեցին “2011 թվականի ՀՀ պետական բյուջեի կատարման մասին” տարեկան հաշվետվության քննարկումները: Նիստին ներկա էր ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկայացրեց  2011 թվականի ՀՀ պետական բյուջեի կատարման արդյունքները: Այնուհետ  ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց 2011 թվականի պետական բյուջեի կատարման  հիմնական ցուցանիշները: Ըստ այդմ` ՀՀ  2011 թվականի պետական բյուջեի ծախսերի 82.3%-ը ուղղվել է ընթացիկ ծախսերի ֆինանսավորմանը եւ 17.7%-ը ոչ ֆինանսկան ակտիվների հետ գործառնություններին: Ընթացիկ ծախսերի ֆինանսավորմանը ուղղվել է 812.3 մլրդ դրամ` ապահովելով տարեկան ծրագրի 96.9% կատարողական: Ընթացիկ ծախսերի շուրջ 10.4%-ը կամ 85մլրդ դրամ տրամադրվել է պետական հիմնարկների աշխատողների աշխատանքի վարձատրությանը. այս ուղղությամբ ծրագիրը կատարվել է 98.6%-ով:

Ապրանքների եւ ծառայությունների ձեռքբերման նպատակով պետական բյուջեից հաշվետու տարում տրամադրվել է 171.5 մլրդ դրամ կամ բյուջեի ընթացիկ ծախսերի 21.1%-ը: Գլխավոր գանձապետը նշեց, որ ծրագիրն այս ուղղությամբ կատարվել է 97.8%-ով:

Պետական պարտքի սպասարկման նպատակով բյուջեից հաշվետու տարում օգտագործվել է 35.5 մլրդ դրամ կամ ծրագրավորված միջոցների շուրջ 95%-ը: Տեղեկացվեց, որ շեղումը հիմանականում պայմանավորված է ներքին պետական պարտքի սպասարկման ծախսերի ուղղությամբ արձանագրված տնտեսումներով, որտեղ կատարողականը կազմել է 93.4%:

Հաշվետու տարում արտաքին պարտքի սպասարկմանը ուղղվել է 14.8 մլրդ դրամ կամ նախատեսվածի 97 %-ը:

2011 թվականի պետական բյուջեից տրամադրվել են 19.8 մլրդ դրամի սուբսիդիաներ` 2010 թ.-ի համեմատ արձանագրելով 10.7 %-ով աճ:

Պետական բյուջեի ընթացիկ ծախսերի 17.9 %-ը կամ շուրջ 145 մլրդ դրամ կազմել են այլ ծախսերը` ապահովելով ծրագրի 96.8 % կատարողական:

Հաշվետու տարում պետական բյուջեի պակասուրդը կազմել է 106 մլրդ դրամ: Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ 2010 թ.-ի համեմատ պակասուրդի մեծությունը նվազել է 39.2 %-ով:

ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը պատգամավորների քննարկմանը ներկայացրեց ՀՀ Կենտրոնական բանկի եզրակացությունը “ՀՀ 2011 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին” ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ:

ՀՀ ԿԲ նախագահը մասնավորապես նշեց, որ նախորդ բյուջետային տարում ՀՀ կառավարությունն ընդհանուր առմամբ իրականացրել է հավասարակշռված հարկաբյուջետային քաղաքականություն,  որն ուղղված է եղել ինչպես տնտեսական ակտիվության վերականգնմանը, այնպես էլ պետական պարտքի կայունության ապահովմանը:

Հարկաբյուջետային քաղաքականությունն ուղեկցվել է ՀՀ պետական բյուջեի պակասուրդի կրճատմամբ, ինչը զգալիորեն նպաստել է մակրոտնտեսական կայունության բարելավմանը:

Տարեսկզբից ՀՀ Կենտրոնական բանկը խստացրել է դրամավարկային պայմանները` նպատակաուղղված ձեւավորված բարձր գնաճային միջավայրի մեղմմանն ու գնաճային սպասումների խարսխմանը:

Իրականացված դրամավարկային քաղաքականության արդյունքում բյուջետային տարին ամփոփվել է գնաճի տարեկան 4,7 տոկոս ցուցանիշով` գտնվելով տատանումների թույլատրելի միջակայքում:

Արթուր Ջավադյանը նկատեց, որ  ՀՀ պետական բյուջեի տարեկան եկամուտների գծով արձանագրվել է 12,9 տոկոս աճ, ըստ այդմ` հարկերն աճել են10,1 տոկոսով, իսկ պարտադիր սոցիալական վճարների գծով աճը կազմել է 17,2 տոկոս:

Տարվա արդյունքում ՀՀ պետական բյուջեի ծախսերը 5,3 տոկոսով զիջել են նախատեսված մակարդակը եւ կազմել տարեկան ծրագրվածի 94,7 տոկոսը:

ԿԲ ղեկավարը տեղեկացրեց նաեւ, որ բյուջեի պակասուրդը նախորդ տարվա նկատմամբ նվազել է 68,2 մլրդ դրամով եւ կազմել 105,7 մլրդ դրամ, որը շուրջ 53,1 մլրդ դրամով պակաս է տարեկան ճշգրտված ծրագրով նախատեսված ցուցանիշից:

Ամփոփելով խոսքը` ԿԲ նախագահը նկատեց, որ 2011 թվականին ՀՀ կառավարության կողմից հավասարակշռված հարկաբյուջետային քաղաքականության իրականացումը ուղղորդվելով ՀՀ կառավարության միջին ժամկետ ռազմավարության ծրագրով նախատեսված պետական բյուջեի պակասուրդի կրճատման որդեգրված քաղաքականությամբ` իրական նախադրյալներ կստեղծի մակրոտնտեսական կայունության համար եւ կնպաստի միջին ժամկետում գնաճի նպատակային թիրախի ապահովմանը:

ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը պատգամավորների քննարկմանը  ներկայացրեց նաեւ  ՀՀ  Կենտրոնական բանկի 2011 թվականի վարչական ծախսերի նախահաշվի եւ կապիտալ ներդրումների ծրագրի կատարողականը: Մասնավորապես` ապարատի պահպանման ծախսերի համար, որը ներառում է աշխատակիցների աշխատավարձը, պարգեւատրումները, ՀՀ կենսաթոշակային հիմնադրամին մուծումները, անձնակազմի ուսուցումը եւ վերապատրաստումը, գործուղումները, ներկայացուցչական ծախսերը, ծառայողական փոխադրամիջոցների շահագործման ծախսերը, ԿԲ աշխատակիցների սոցիալական ապահովության ծախսերը, օգտագործվել է 4,990,126,1 դրամ, կանխատեսված 5,181,330,9դրամի  փոխարեն:

Կապիտալ ներդրումների գծով կանխատեսվել է ծախսել 24,203,237.7հազ. դրամ, օգտագործվել է 23,790,918.50 հազ.դրամ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ