12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Վարդանիկի քաղաքապետարանը. Հայկական ժամանակ

Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը իր համար “քաղաքապետարան” է բացել եւ ներկայումս քաղաքի զարգացման նոր պրոյեկտների վրա է աշխատում։ “Հայկական ժամանակ”-ի աղբյուրների փոխանցմամբ, Ղուկասյանի օբյեկտի անունը “Նոր քաղաքապետարան” է:
Սա կենտրոն է, որ ենթադրաբար, գործում է հասարակական հիմունքներով։

Ըստ թերթի տեղեկությունների, Ղուկասյանի նախկին թիմակիցներն ամեն օր ժամը 9-ին գալիս են այստեղ աշխատանքի, թռուցքաժողով անում, գնում ընդմիջման եւ մնում մինչեւ աշխատանքային օրվա ավարտը։

 

Ըստ չճշտված տեղեկությունների “Նոր քաղաքապետարանի” աշխատակիցներն ամսական 50-60 հազար դրամ էլ աշխատավարձ են ստանում։ Աշխատանքից ուշացողներին էլ Ղուկասյանը չի հանդուրժում։

Մանրամասները թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ