Զերծ մնացեք Դեբեդի ափամերձ տարածքներում գտնվելուց․ ԱԻՆ-ը զգուշացնում է
Ս. թ. օգոստոսի 16-18-ը, ժամը 08:00-20:00-ի ընթացքում մաքրման աշխատանքներ կատարելու նպատակով ՀՀ Լոռու մարզի Արևածագ համայնքում գտնվող «ՁՈՐԱՀԷԿ» ՓԲԸ ջրամբարի պատվարը պետք է բացվի, որի հետևանքով մեծ քանակությամբ ջուր բաց կթողնվի Դեբեդ գետ՝ հանգեցնելով գետում ջրի մակարդակի մինչև 2 մետր բարձրացման:
Անվտանգության կանոններից ելնելով՝ ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է նշված օրերին զերծ մնալ ՀՀ Լոռու մարզի Արևածագ համայնքում գտնվող «ՁՈՐԱՀԷԿ» ՓԲԸ ջրամբարից դեպի Վրաստան հատվածում Դեբեդ գետում լողանալուց կամ գետը հունով անցնելուց, ինչպես նաև գետի ափամերձ տարածքներում գտնվելուց (ձկնորսությամբ, հողագործությամբ կամ այլ աշխատանքով զբաղվելուց, զբոսնելուց կամ հանգստանալուց):