26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ադրբեջանի նախկին վարչապետի ուշագրավ «բացահայտումները»

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«”Ժամանակին ես վարձկան զինվորականների էի հրավիրել Ռուսաստանից,որոնց միջոցով հողեր էի ազատագրում”. Ադրբեջանի նախկին վարչապետ

Ուշագրավ “բացահայտումներ” է արել Ադրբեջանի նախկին վարչապետ Սուրեթ Հուսեյնովը,որը պաշտոնական Բաքվին բացարձակ դուր չի գա,քանի որ դրանով Հուսեյնովը նաև քարուքանդ է անում Ալիևների կողմից առաջ տարվող այն թեզը,թե Արցախյան պատերազմում Ադրբեջանը պարտվել է,քանի որ Հայաստանին և Արցախին օգնել են ռուս զինվորականները… Երկար տարիներ է Հեյդար և Իլհամ Ալիևները սեփական հասարակությանն այդ ստով են կերակրել և կերակրում մինչև հիմա…Սակայն Ադրբեջանի նախկին վարչապետի հարցազրույցը ölkə.az-ին հակառակն է ապացուցում…Պատասխանելով լրագրողի այն հարցին,թե Ադրբեջանում շատերը նրան համարում են ՌԴ-ի “մարդ”,վերջինս վիրավորված ոչ միայն հերքել է, այլև ասել.”Ժամանակին ես վարձկան զինվորականների էի հրավիրել Ռուսաստանից,որոնց միջոցով հողեր էի ազատագրում…Նրանց վճարել եմ իմ գրպանից…Այդ ժամանակ ռուսաստանյան ռազմական ստորաբաժանումներից բացի ինձանից ոչ ոք չէր կարող զենք և զինամթերք ստանալ…” Այսինք,Ադրբեջանի նախկին վարչապետը ընդունում է,որ Արցախյան գոյամարտի տարիներին Ադրբեջանին օգնել է Ռուաստանը…Համոզված եմ,որ Հուսեյնովն ի նկատի ունի 1992 թ-ի հուլիսի 12-ի իր գլխավորությամբ կազմակերպված հարձակումը Շահումյանի և Մարտակերտի ուղղությամբ,որի արդյունքում արցախյան կողմը մեծ տարածքային կորուստներ ունեցավ… Հաջողություններ գրանցած Հուսեյնովի համար տեղծվեց 2-րդ բանակային կորպուսը,որի հրամանատար նշանակվեց վերջինս…Իսկ նույն թվականի սեպտեմբերին Հուսեյնովին շնորհվեց “Ադրբեջանի ազգային հերոս” կոչումը… Այդ դեպքերից 25 տարի անց Շահումյանի և Մարտակերտի շրջաններիի մեծ մասը գրաված գնդապետ Հուսեյնովը բացահայտեց,թե ում շնորհիվ է ադրբեջանկան բանակը գրանցել այդ հաջողությունը…Այո,Շահումյանի և Մարտակերտի շրջաններն ադրբեջանցիներին սկուտեղի վրա մատուցել են ռուսաստանցի զինծառայողները,որոնք համոզված եմ,որ իրենց սեփական նախաձեռնությամբ դա չեն արել…Հրահանգը եղել է “վերևից”՝Մոսկվայից…
Զարմանալի է,որ Ս.Հուսեյնովը վիրավորվում է,երբ նրան անվանում են ռուսների “մարդ”…Հենց ինքն է դա ընդունում,որ ժամանակին Մոսկվան միայն նրան էր զենք տալիս…Դրանից ավելի լավ ապացույց,որ նա ռուսների “մարդն” է…
Հիմա ի՞նչ է անելու պաշտոնական Բաքուն Հուսեյնովի անկեղծություններից հետո…Ի դեպ,Հուսեյնովի այս հարցազրույցն արտատպվել է որոշ ալիևյան կայքերի կողմից…
Համոզված եմ՝կփորձեն կոծկել և մոռացության մատնել…»։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ