30 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հայտնիներից ո՞վ մեքենա ունի, ո՞վ է սիրում քայլել, հեծանիվ քշել

Գերբեռնված փողոցներն ու ավտոմեքենաների մեծ քանակությունը խնդիր են ամբողջ աշխարհում: Դրանք էկոլոգիապես շատ վտագավոր են և աշխարհն ուզում է “համոզել” մարդկանց մեքենա չգնել:

YES.am-ը պարզել է, թե հայտնիներից ովքեր իրենց “մեղքի բաժինը” չունեն Երևանյան փողոցների գերբեռնված լինելու մեջ:

Հ.Տ. Հայկոն ավտոմեքենա չունի, երբևէ չի էլ ունեցել և դա խթանում է, որ ռեփերը հաճախ քայլի երևանյան փողոցներով: Զրույցի ժամանակ Հայկոն նշեց, որ քայլելը և՛օգտակար է, և՛ հաճելի: Թեև փողոցում նրան շատ են ճանաչում, բայց արդեն սովորել է այդ կարգավիճակին:72022

Պարզվում է` ռեփերը չի սիրում մեքենա վարել, քանի որ այդ ժամանակը կարող է ավելի արդյունավետ օգտագործել, սակայն նախատեսում է մինչև տարեվերջ մեքենա գնել:

“S կլասի “Մերսեդես” շատ եմ սիրում ու պատրաստվում եմ գնել, բայց վարորդ կունենամ, այսինքն վարորդ արդեն ունեմ, մնում է մեքենա ունենամ”,- ասաց Հայկոն ու հավելեց, որ դա ժամանակի և ֆինանսի խնդիր է:

Լրագրող, հաղորդավար Արտակ Վարդանյանը ևս ավտոմեքենա չունի և երթևեկում է տաքսիներով. “Միշտ նույն տաքսի ծառայության ու վարորդի սպասարկումից եմ օգտվում: Նույնիսկ հարազատ է դարձել,-  ասաց Արտակն ու հավելեց, որ մեքենա չունի ու առայժմ չի ուզում ունենալ:29706_1278783929595_1229938069_30638350_4588781_n3

“Oրվա ընթացքում ես տարբեր տեղեր եմ գնում, տարբեր հանդիպումներ ունենում, երբեմն օրվա վերջում խմիչք եմ օգտագործում: Այդ դեպքում մեքենա վարելը շատ վտանգավոր է: Մեքենա ունենալու մասին մի քանի տարուց կմտածեմ, երբ ավելի հասուն ու պատասխանատու կլինեմ”,- ասաց Արտակն ու հավելեց, որ մակնիշն իր համար էական չէ:

Հաղորդավարը նշեց, որ շատ է սիրում հեծանիվ վարել. դա և՛ հաճելի է, և՛ օգտակար. “Երբ Եվրոպայում եմ լինում, հաճախ եմ հեծանվով շրջում, սակայն մեր փողոցները հարմար չեն այդ փոխադրամիջոցով երթևեկելու համար և բավարարվում եմ շաբաթը 1 անգամ մեր բակի տարածքում հեծանվով զբոսնելով: Շատ կուզեի հեծանվով աշխատանքի գնալ”:

Ռազմիկ Ամյանն ավտոմեքենա չի վարում այն բանից հետո, երբ 3-4 տարի առաջ վթարի ենթարկվեց: Երգչի պրոդյուսեր Արմեն Մովսիսյանը նշեց, որ Ռազմիկն այն ժամանակ մարմնական վնասվածքներ չէր ստացել, սակայն մեքենան էապես տուժել էր, ինչից հետո Ռազմիկը որոշել է այլևս մեքենա չվարել:IMG_0543BW-copy-150x150

Հայ հայտնիներից ավտոմեքենա չունեն նաև Լիլիթ Հովհաննիսյանը, Վահրամ Պետրոսյանը, Ֆելիքս Խաչատրյանը, Սոս Ջանիբեկյանը, Արման Նշանյանը, Շուշաննա Թովմասյանը, Հռիփսմե Հակոբյանը, Սուսաննա Պետրոսյանը, Սուրեն Առուստամյանը, Աննա Գրիգորյանը, Նարինե Դովլաթյանը, Ջուսը, ու էլի շատ շատերը:IMG_2994-as-Smart-Object-1-12

Ավելի վաղ երգչուհի Նարինե Դովլաթյանն ու հաղորդավարուհի Աննա Գրիգորյանը “Ես”-ին պատմել են, որ իրենք միշտ չէ, որ տաքսիներից են օգտվում, այնպես որ, նրանց կարող ես երթուղայիններում էլ հանդիպել:

 

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ