25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Օսկանյանին զրկո՞ւմ են անձեռնմխելիությունից.Հրապարակ

  ԱԺ ղեկավարությանը մոտ “Հրապարակ”-ի կանգնած աղբյուրների` հնարավոր է, որ առաջիկա քառօրյայում ԱԺ-ն քննարկի ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի միջնորդությունը` Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ, ԱԱԾ-ի կողմից հարուցված փողերի լվացման գործում որպես մեղադրյալ ներգրավելու մասին:

“Սա չի նշանակում, թե Օսկանյանը ձերբակալվելու է, այս փուլում ուզում են միայն անձեռնմխելիությունից զրկել, որ որպես “մեղադրյալ” գնա-գա ԱԱԾ` մնալով պատգամավոր: Իշխանությունները, փաստորեն, այս եւ մնացած “հարակից” հարցերը փորձում են լուծել փուլային տարբերակով` չայրելով բոլոր կամուրջները:

Ինչ վերաբերում է դատախազի միջնորդության քննարկմանը. եթե այն բերվի, ապա կքննարկվի եկող երկուշաբթի, ԱԺ նիստն սկսվելուն պես, քսան րոպեանոց ելույթներով հանդես կգան դատախազն ու Օսկանյանը, կլինեն հարցեր, քվեարկություն:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ