Թուրքիան, Կատարը և ԱՄՆ-ն զորավարժություններ կանցկացնեն
Թուրքիան, Կատարը և ԱՄՆ-ն մոտ ժամանակներս համատեղ զորավարժություններ կանցկացնեն Կատարի տարածքում: Ըստ թուրքական «Hurriyet» պարբերականի՝ այդ մասին հայտնել է Կատարի պաշտպանության նախարար Հալիդ ալ Աթիյեն:
«Անձամբ ես մեծ ջանքեր եմ գործադրել, որ Կատարի հարաբերությունները Թուրքիայի և ԱՄՆ-ի հետ զարգացում ապրեն: Չեմ կարծում, որ ԱՄՆ-ն կհրաժարվի Կատարի հետ միասին ահաբեկչության դեմ պայքար մղել, քանի որ երկու երկրները դաշնակցային կարգավիճակում են՝ Իսլամական պետություն (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարում: Մոտ ապագայում երեք երկները (Թուրքիան, Կատարը և ԱՄՆ-ն ) համատեղ զորավարժություններ կանցկացնեն»,-ասել է Կատարի Պաշտպանության նախարարը:
Աղբյուրը նշում է, որ չնայած Կատարի շուրջ ստեղծված ճգնաժամային իրավիճակին, անցած ամիս ԱՄՆ-ն և Կատարը համատեղ զորավարժություններ են անցկացրել: