08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Հակաթուրքական գովազդ Դյուսելդորֆի օդանավակայանում

Գերմանական «T-Mobile» բջջային օպերատորը Դյուսելդորֆի օդանավակայանում հակաթուրքական գովազդներ է տեղադրել: Թուրքական «Ensonhaber.com» լրատվակայքի տեղեկացմամբ՝ ընկերության գովազդներում մասնավորապես ասված է.

«Դուք դեռ ցանկանու՞մ եք հանգստանալ Թուրքիայում: «T-Mobile»-ի 100.000 օգտատերերը չեն ուզում»:

Գերմանական ընկերության այս գովազդը բուռն արձագանք է գտել թուրքական մամուլում:

Միևնույն ժամանակ, գերմանական «FTI»  գրուպի գլխավոր տնօրեն Ռալֆ Շիլլերը հայտարարել, թե Թուրքիայի հետ հարաբերություններում որևէ ճգնաժամ չկա: «Թուրքական տուրերի վաճառքի անկում չի գրանցվել: Հաճախորդների շրջանում որևէ մտահոգություն չկա», – նշել է Շիլլերը:

Նրա խոսքով՝ նախորդ տարվա համեմատ այս տարի նույնիսկ թուրքական տուրերի ամրագրումների թվի կտրուկ աճ է արձանագրվել:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ