Թուրքական հյուրանոցում փորձել են բռնաբարել զբոսաշրջուհիների
Թուրքական Անթալիա զբոսաշրջային քաղաքի Savk հյուրանոցում արտասովոր միջադեպ է տեղի ունեցել։ 19 ամյա բրիտանուհի զբոսաշրջուհիները սեռական ոտնձգության են ենթարկվել, մինչդեռ հյուրանոցի անձնակազմը միայն քմծիծաղով է արձագանքել դրան, հայտնում է DailyMail-ը։
Աղջիկներից մեկը պատմել է, որ իրենց ժամանման առաջին իսկ օրվանից հյուրանոցի աշխատակիցներից մեկը հետապնդել է իրեն, իսկ արդեն լողափին մի խումբ տղամարդիկ հարձակվել են իր ընկերուհու վրա ու փորձել բռնաբարել։
Երբ աղջիկներն այս միջադեպերի մասին տեղեկացրել են հյուրանոցի անձնակազմին, վերջինները ծիծացել են նրանց վրա։ աղջիկներին չեն ցանկացել լսել նաեւ Անթալիայի ոստիկանությունում, այստեղ էլ հայտարարել են, որ աղջիկներն են մեղավոր, երևի իրենց լավ չեն պահել։
Միայն Թուրքիայում Մեծ Բրիտանիայի դեսպանատուն դիմելուց հետո են աղջիկները կարողացել լքել այս հյուրանոցը՝ իրենց գումարը հետ վերցնելով;