11 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Ամենաշատը՝ Արմեն Գեւորգյանը. Ժողովուրդ

Ըստ “Ժողովուրդ”–ի,  Արմեն Գեւորգյանի ղեկավարած տարածքային կառավարման նախարարությունը բավական շռայլ է ճաշկերույթների հարցում։ Ու սա հասկանալի է, քանի որ այդ ճաշկերույթների գումարների համար նրանք վճարում են ոչ թե սեփական գրպանից, այլ ՀՀ պետական բյուջեի միջոցներից։

 Նախարարությունը հունիսին մոտ 1 մլն դրամ է ծախսել “Հին Էրիվան” ռեստորանում ճաշկերույթի, 825 հազար դրամ էլ՝ “Վիկտորիա կոնցեռն” ՍՊԸ-ին պատկանող ռեստորանում ընթրիքի համար։

 Այս նախարարությունը 1 մլն 165 հազար դրամ էլ ծախսել է հունիսի 18-ին ու 19-ին Ազգային գրադարանում, այնուհետեւ՝ Մատենադարանում կազմակերպված միջոցառման ժամանակ սուրճի եւ ճաշի ընդմիջումների համար։

Մանրամասները թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ