Էրդողանը խաղաթղթին է դրել Գերմանիայի հետ հարյուրամյա հարաբերությունները․ գերմանացի նախարար
Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Վոլֆգանգ Շոյբլեն Թուրքիային ուղղված խիստ քննադատություն է հնչեցրել: Թուրքական «Sözcü» թերթի կայքի տեղեկացմամբ՝ գերմանացի նախարարը մասնավորապես ասել է.
«Էրդողանը «ղումար» է խաղում Գերմանիայի հետ ունեցած հարյուրամյա հարաբերություններով: Նա վտանգում է մեր հարյուրամյա գործընկերությունը: Սա շատ դրամատիկ վիճակ է, քանի որ մեզ կապող բազմաթիվ հանգամանքներ կան: Մենք չենք կարող հանդուրժել, որ մեզ շանտաժի ենթարկեն»:
Մյուս կողմից, Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Քուրցը հայտարարել է, որ անհրաժեշտ է վերանայել Թուրքիայի նկատմամբ դիրքորոշումը:
«Ամեն անցնող օր նորից ու նորից ապացուցվում է այն տեսակետի ճշմարտությունը, որ Թուրքիան հետզհետե հեռանում է Եվրոպայից»,- նշել է Քուրցը: Նա նաև գոհունակություն է հայտնել Գերմանիայի նախագահի և արտգործնախարարի՝ Թուրքիայի կառավարությանն ուղղված խիստ հայտարարությունների առթիվ:
Քուրցը հավելել է, որ կշարունակի աշխատանքներ տանել՝ Թուրքիայի եվրաինտեգրման գործընթացը լիովին դադարեցնելու ուղղությամբ:
Աղբյուր` Ermenihaber.am