Մաքսային միությանը միանալու Հայաստանի ցանկությունը կմնա. Ռուսական Առաջին ալիքի անդրադարձը /վիդեո/
Ռուսական “Առաջին ալիքի” երեկվա լուրերի թողարկմանը եղել է անդրադարձ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության հարցին:
Ծագումով ադրբեջանցի լրագրող Իրադա Զեյնալովան ռեպորտաժում նշում է, որ Մինսկում մեկնարկած Եվրասիական տնտեսական խորհրդի գագաթաժողովը մեկնարկել է լարված քննարկմամբ կապված Հայաստանի անդամակցության հետ:
Ռեպորտաժում նշվում է, Հայաստանի անդամակցությունը տեղի չի ունենա, քանի դեռ լուծված չէ ԼՂ հակամարտությունը, եւ Հայաստանի ցանկությունը մոտ հեռանկարում այդպես էլ կմնա ցանկություն: Մանրամասները` տեսանյութում: