Ո՞վ ես դու .տաջիկ գեներալից հետո ՛՛գցել՛՛ է ազատամարտիկի ընտանիքի՞ն /վիդեո/
Տաջիկ գեներալից 100 հազար դոլար խարդախությամբ շորթելու մեջ մեղադրվող Թամարա Վարդանյանի գործով դատական նիստին հոկտեմբերի 22-ին դատարան ներկայացավ մի կին, որը պնդում էր, թե Թամարայի խարդախության հետեւանքով ազատամարտիկի ընտանիքը հայտնվել է փողոցում:
Գայանե Սահակյանը Henaran.am-ին պատմեց հետեւյալը. ”Թամարան խաբել է բոլորին, ՛՛գցել՛՛ է ազատամարտիկի ընտանիքին: Ասել է, թե մեծ հարստություն ունի Մոսկվայում և արտասահմանում, Մարիամը /ազատամարտիկի կինը-հեղ./ նրան 18 հազար դոլար է տվել, որ իբր ուղարկի ՌԴ-ում գտնվող աղջկան: Այդ գումարը պիտի օգներ ՌԴ-ում Թամարայի արտադրամասերը փրկելու համար: Սակայն խաբել է խեղճ կնոջը, որը նրան երկարաժամկետ ապաստան էր տվել:
18 հազար դոլարը Մարիամի վաճառած բնակարանի գումարն էր, որը կորցնելով՝ վերջինս դարձել է անապաստան՛՛:
Թամարա Վարդանյանը սակայն, որի ՌԴ-ին վերահանձնելու վերջնական վճիռը պիտի հրապարակվի նոյեմբերի 12-ին, Henaran.am-ի թղթակցին պատմեց բոլորովին ուրիշ պատմություն:
“Եթե հիմա տվեց դատարան, ոստիկանություն, ինձ դատեցին կամ ես մեռա՝ ինքը կստանա՞ էտ գումարը: Էտ 18 հազար 20 հազարը ռեալ թիվ չի: Ինքը մտածել էր, որ տունը իրա ձեռքից կգնա ու իմանալով, որ ես Մոսկվայում ունեմ արտադրամասեր՝ մտածել է ինձնից տոկոսներ ստանալ: Գումարը Մարիամն է տվել, Գայանե ո՞վ ես դու … ” :
Շարունակությունը Henaran.am-ի տեսանյութում: