17 Հունիսի, Երկուշաբթի, 2024
KFC

10 հազարանոց տուգանքի պատճառով՝ ընտանիքը սոված է մնում. Հայոց աշխարհ

“Հայոց աշխարհ”-ի հետ զրույցում վարորդ Արամ Գեւորգյանն ասաց, որ  հոկտեմբերի 24-ին մի շարք տաքսու վարորդների անունից նամակ-դիմում է հանձնել հանրապետության նախագահի աշխատակազմի նամակների եւ քաղաքացիների ընդունելության բաժին: Ա.Գեւորգյանի խոսքով` վարորդներն այդ դիմումով պահանջում են նվազեցնել երթեւեկության կանոնները խախտելու համար նախատեսված տուգանքների չափը: 

   “Տեսախցիկների նկարահանած խախտումների ակտերով նշանակված տուգանքների չափերը հասնում են ահռելի գումարների: Վարորդներն այսօր ծանր սոցիալական վիճակում են, չեն կարողանում վճարել այդ տուգանքները: Եթե թույլատրելին 60 կմ/ժ է, 71 կմ/ժ արագությամբ ընթանալու համար սահմանվում է 10 հազար դրամ: Եթե ես մի ամսվա ընթացքում 10 հազար դրամանոց երեք տուգանք եմ ստանում, այդ ամիս իմ ընտանիքը սովի է մատնվում”,- թերթի հետ զրույցում իր մտահոգությունը հայտնեց վարորդը: 

   Վարորդի խոսքով` երեւանյան անկանոն երթեւեկության պայմաններում խախտումները պարզապես անխուսափելի են: Քաոսային երթեւեկությանը գումարվում է վարորդների` երթեւեկության կանոնների չիմացությունը, եւ… ճանապարհային ոստիկանության ակտերը պատրաստ են: 

Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ