23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Մատենադարանի կարգավիճակը կփոխվի. որն է նպատակը

Կառավարությունն առաջարկում է ՀՀ կրթության և գիտության նախարարության «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմակերպել ««Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի: Հարցն ընդգրկված է Կառավարության վաղվա նիստի օրակարգում:

Որոշման մեջ նաև գրված է, որ առաջարկվում է ՀՀ անունից հանդես եկող պետական կառավարման լիազոր մարմին սահմանել  Կրթության և գիտության նախարարությունը, Մատենադարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել Վահան Տեր-Ղևոնդյանին: Նպատակը հետևյալն է.

առկա կազմակերպաիրավական (որպես պետական ոչ առևտրային կազմակերպություն) կարգավիճակը հնարավորություն չի ընձեռում Մատենադարանում ծավալել լրացուցիչ ներդրումներ պահանջող աշխատանքներ, դրանցում ներգրավելով սփյուռքահայ և տեղական բարձրորակ մասնագետների, ինչպես նաև լրացուցիչ ֆինանսավորման համար նախաձեռնել ձեռնարկատիրական արդյունավետ գործունեություն:

Կազմակերպաիրավական կարգավիճակի փոփոխությունը լայն հնարավորություն կտա ավելի ճկուն, ազատ, արդյունավետ օգտագործել ֆինանսական միջոցները, իրականացնել բազմաթիվ ներդրումային ծրագրեր, ձեռնարկատիրական գործունեության այլ տեսակներ՝ հրատարակչական գործ, ցուցահանդեսային գործունեություն, ձեռագրերի, արխիվային վավերագրերի և հայագիտական գրականության ու մամուլի թարգմանություն, ձեռագրերի, արխիվային վավերագրերի ու մամուլի թվայնացման աշխատանքներ: Պետք է նաև նկատի առնել, որ հիմնադրամի կարգավիճակը ենթադրում է ավելի բարձր ինքնուրույնություն և ինքնակառավարում՝ ի դեմս հոգաբարձուների խորհրդի:

Այսպիսով, վերակազմավորելու հիմնական նպատակը Մատենադարանի ինքնավարության առավել բարձր մակարդակ ապահովելն է, ինչը կխթանի հայերեն և այլալեզու հին ձեռագրերի, արխիվային վավերագրերի, հայագիտական գրականության ու մամուլի ձեռքբերմանը, պահպանմանը, վերանորոգմանը, նմանատիպ վերարտադրությանը և հետազոտմանը, ինչպես նաև դրանց  պատճենահանմանը, այդ թվում` թղթային, միկրոժապավենային, թվային (էլեկտրոնային) և ժամանակակից այլ հնարավոր ձեւաչափերով և տեսքով, հնարավորություն կտա գիտական կադրերի պատրաստմանը, հայագիտական նշանակության, հայրենագիտական բնույթի հետազոտական աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ ռեսուրսների ներգրավմանը, կառավարման գործընթացի թափանցիկությանը և հաստատության գործունեության հաշվետվողականության բարձրացմանը:

Ակնկալվող արդյունքը

Ակնկալվում է, որ հիմնադրամի կարգավիճակ ստացած Մատենադարանը կդառնա տեխնիկապես հագեցած, ինքնավարության առավել բարձր մակարդակ ունեցող, ձեռնարկատիրական գործունեության տեսակներ՝ հրատարակչական գործ, ցուցահանդեսային գործունեություն, ձեռագրերի, արխիվային վավերագրերի և հայագիտական գրականության ու մամուլի թարգմանություն, վերանորոգում, հետազոտություն և թվայնացման աշխատանքներ իրականացնող,  գիտական կադրեր պատրաստող գիտական կենտրոն:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ