22 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հանրայինը` հանրությանը. Երևանը պետք է Մաշտոցի պուրակ դառնա

“Մենք ենք այս քաղաքի տերը” անհետաձգելի քայլեր է առաջարկում Երևանի
քաղաքապետարանին

Պաշտոնյաների անօրինական որոշումներն ու կոռուպցիան խժռում են
Երևանի հանրային տարածքներն ու ոչնչացնում քաղաքային մշակույթը

Սեպտեմբերի 24-ին Երևանի քաղաքապետարանում կայացած էկոլոգիական հանձնաժողովի նիստին “Մենք ենք այս քաղաքի տերը” նախաձեռնությունը ներկայացրել է Երևանի բոլոր հատվածներում օրինապահ քաղաքացիների կողմից արձանագրված ապօրինությունների մասին փաստերը:

Նախաձեռնությունը ներկայացրել է նաև 23 առաջարկ-պահանջներ` Երևանի հանրային տարածքների
սպանդը կանգնեցնելու և էկոլոգիական աղետը կանխելու համար (կցված է):

Արձանագրելով այն փաստը, որ Երևանում այլևս չկան բավարար ծառեր մեր թոքերը սնուցող թթվածին արտադրելու համար (անհրաժեշտ 21 քառ. մետրի փոխարեն մեկ շնչին բաժին է ընկնում 7 քառ. մետրից էլ քիչ կանաչ տարածք), ինչպես նաև համատարած են ապօրինի որոշումներն ու Գլխավոր հատակագիծ-օրենքի խախտումները` “Մենք ենք այս քաղաքի տերը»
նախաձեռնությունը ներկայացնում է 23 անհետաձգելի քայլեր, որոնցից հիմնականը հետևյալն են.

1. Համատարած արգելք դնել Երևանի ամբողջ տարածքում գտնվող և համայնքին պատկանող բոլոր կանաչ գոտիների օտարումների վրա, սահմանազատել Երևանի կենտրոնի շուրջը Նորքի, Մոնումենտի և այլ նախկին անտառածածկ գոտիները և դրանք հայտարարել արգելոցային տարածքներ,

2. 2013 թվականի Երևանի բյուջեում կրկնապատկել կանաչ տարածքներին հատկացվող գումարը, սակայն փոխել ծախսելու փիլիսոփայությունը. ոչ թե կարճաժամկետ ծաղկապատում, այլ ծառաշատ գոտիների տևական խնամք և
վերականգնում,

3. Ցանկացած քաղաքաշինական որոշումից առաջ քաղաքապետարանի կողմից ակտիվ իրազեկել տվյալ տարածքի բնակչությանը և ապահովել քաղաքացու մասնակցությունը (“Քաղաքաշինության մասին” ՀՀ օրենքի 6-րդ գլխի
դրույթներ), Քաղաքացու համար պետք է հասանելի լինեն Երևանի բյուջեից բոլոր ֆինանսական ծախսերի, “Կանաչապատում ՓԲԸ”-ի կատարած ծախսերի մասին ու քաղաքաշինական որոշումների ընդունումից առաջ քննարկվող նախագծերի մասին տեղեկությունները,

4. Մաշտոցի պուրակի օրինակով Երևանի հանրային պուրակները բարեկարգել համայնքային միջոցներով և բացառել դրանցում բետոնե կառույցների տեղադրումը, ապամոնտաժել Գլխավոր հատակագծին հակասող բոլոր շինությունները` վերադարձնելով դրանք հանրությանը, դադարեցնել ապօրինի կառույցների օրինականացման գործընթացը,

5. Այն դեպքերում, եթե հանրային զբոսայգիները շահագործում են մասնավոր ընկերություններ, վերջիններիս պարտավորեցնել զբոսայգին շահագործել Երևանի համայնքի հետ պայմանագրով ամրագրված խիստ կանոնների համաձայն,

6. Երևանի գլխավոր ճարտարապետին զերծ պահել սեփական ստեղծագործական նախագծերի իրականացումից, այդ նպատակով պաշտոնի չարաշահումից ու շահերի բախումից, նրան վերապահել բացառապես հսկողությունը քաղաքաշինական օրենքների պահպանման նկատմամբ,

7. Բոլոր ճարտարապետների համար ապահովել ազատ և արդար մրցակցություն Երևանի հանրային գոտիների համար կազմակերպվող նախագծման մրցույթներում,

8. Ստեղծել Երևանի վարչական շրջանների կանաչ գոտիները և այգիները միացնող անընդհատական հետիոտն ճանապարհներ` հետիոտն և հեծանվային ընթացքի անխափան շարժման համար,

9. Վերը նշված մոտեցումներն ու սկզբունքները ամրագրել Երևանի քաղաքապետի և ավագանու որոշումներում: Ստորև ներկայացվող լուսանկարները վկայում են Երևանում քաղաքային մշակույթի անկման, պաշտոնյաների կողմից օրենքի ոտնահարումների մասին, ինչի արդյունքում ՀՀ շարքային քաղաքացիները ստիպված են թողնել իրենց բուն զբաղմունքն ու վազել այս կամ այն ապօրինի շինարարությունը դադարեցնելու համար:

Միայն վերը նշված արմատական քայլերը կարող են փրկել Երևանը էկոլոգիական վերահաս աղետից ու դարձնել այն մայրաքաղաքին արժանի բարձր մշակույթի քաղաք: Մենք ակնկալում ենք քաղաքապետարանից թվարկված յուրաքանչյուր խնդրի համարժեք լուծում` ի շահ հանրության, որին պարտավոր է ծառայել քաղաքապետարանը: Այլապես առանձին սրբագրումները կամ նույնիսկ էկոլոգիական հանձնաժողովի ստեղծումը կմնան միայն լավ ցանկություններ և կկրեն ձևական
բնույթ:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ