21 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Փաստաբանները ծեծի էին ենթարկվել.նոր մանրամասներ

«Եթե նախաքննական մարմինն ուսումնասիրում է ֆեյսբուքյան գրառումները, պետք է պարզած լիներ, որ փաստաբանական գրասենյակի վրա հարձակման առաջին դեպքը չէ սա»,-այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց  փաստաբան Երվանդ Վարոսյանը:

Վարոսյանի անդրադարձը առնչվում  էր Տիգրան Աթանեսյանի գրասենյակի հարձակման հետ:

«Նախաքննական մարմինը Տիգրան Աթանեսյանին բազմաթիվ հարցեր է տալիս ֆեյսբուքյան բազմաթիվ գրառումներից ելնելով, ակնհայտ է, որ նախաքննական մարմինը մանրամասն ուսումնասիրել է, չի տեսե՞լ, որ հարձակվողներից մեկը դեռեւս 2016թ. դեկտեմբերին սպառնացել է Տիգրան Աթանեսյանին, թե պատասխան ես տալու: Ոչ ոք չի տեսե՞լ, որ օրեր շարունակ Սիմոն Բաբայանը սադրում էր նախ ինձ, հետո Տիգրան Աթանեսյանին: Եթե ուսումնասիրել են ֆեյսբուքյան գրառումները, պետք է պարզած լինեին, որ սա առաջին անգամը չէ, որ Փաստաբանների պալատի պաշտոնյաների կողմից փաստաբանական գրասենյակի վրա հարձակում է եղել»,- ասաց Երվանդ Վարոսյանը:

Թե կոնկրետ որ գրասենյակի վրա է եղել հարձակումը, փաստաբանը չմանրամասնեց ՝ նշելով միայն, որ հարձակվողների մեջ եղել է նաեւ Գեւորգ Մկրտչյանը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ փաստաբան Տիգրան Աթանեսյանը հարձակման էր ենթարկվել իր գրասենյակում, որտեղ եղել էր նաև փաստաբան Արմեն Սողոմանյանը:

Տիգրան Աթանեսյանը պատմել էր, որ հարձակվողներն են ՀՀ Փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանը, ՀՀ Փաստաբանների պալատի նախագահի արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Վրեժ Խաչիկյանը, ՀՀ Փաստաբանների պալատի նախագահի խորհրդական Գևորգ Մկրտչյանը և ոմն Արսեն։ 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ