Սխալ մոդել է ներդրումները կառուցել խղճահարության ու գութի սկզբունքով
«Սխալ մոդել է ներդրումները կառուցել հայրենիքի հանդեպ սիրո վրա, որովհետև այդ սերը մի տարի կարտահայտվի, 2 տարի, կդրդի, որ ինչ-որ սփյուռքահայ գործարար մեկ միլիոն դոլար ներդնի, երկու միլիոն ներդնի, բայց ոչ այդ գործընթացն անընդհատ լինի»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը` պատասխանելով հարցին, թե նախկինում սփյուռքից եղած ու այժմ քչաթիվ ներդրումների ծավալը ինչպես պետք է նորից վերականգնել:
Ըստ տնտեսագետի` ներդրումները պիտի լինեն շահույթի սկզբունքի վրա, ոչ թե հայրենասիրության: «Ներդրողը պիտի իմանա, որ իր ներդրումները պաշտպանված են, կա մրցակցային միջավայր, որը թույլ է տալու իրեն տնտեսական օգուտներ ունենալ:
Թե չէ գութ կամ խղճահարոթյուն առաջացնելու ու նման կերպ ներդրումներ կազմակերպելու ջանքերը սխալ են»,-եզրափակեց նա: