17 Հունիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Վարչապետը վերցնո՞ւմ է ավիափոխադրումների ոլորտը. Ժողովուրդ

Ըստ “Ժողովուրդ”-ի, վերջին շրջանում վարչապետ Տիգրան Սարգսյանն օտարերկրյա գործուղումների է մեկնում չարտերային չվերթերով, ինչը ենթադրում է բավական մեծ ծախսեր ՀՀ պետբյուջեից։ Նա սեպտեմբերի 29-ին չարտերային չվերթով մեկնել էր Սանկտ-Պետերբուրգ՝ մասնակցելու տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստին, երեկ էլ՝Բրյուսել։ Բայց հետաքրքիրն այն է, որ այս անգամ նա մեկնել է հայկական նորաբաց “Էյր Արմենիա” ավիաընկերության ինքնաթիռներով։

 Այդ ընկերության իրականացրած երկու չարտերային չվերթերից (նախօրեին՝ Երեւան-Ռոստով-Երեւան ուղղությամբ, երեկ էլ՝ Բրյուսել) մեկը համընկել է վարչապետի ուղղության հետ։ Զարմանալի “զուգադիպությամբ” երեկ վարչապետը խոսել է ՀՀ օդային փոխադրումների ոլորտն ազատականացնելու մասին։ Դժվար չէ ենթադրել, որ այս գլխից վարչապետը փորձում է իր ձեռքը վերցնել ավիափոխադրումների “ոլորտը”:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ