16 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

Պոլիտեխնիկի ռեկտորը գնացել է. Հայոց աշխարհ

 Ճարտարագիտական համալսարանի ռեկտոր Արա Ավետիսյանը հոկտեմբերի 21-ից արձակուրդ է գնացել եւ կվերադառնա նոյեմբերի 8-ին: Իսկ բուհում շարունակվում է ստորագրահավաքը, որով դասախոսները պահանջում են Ավետիսյանի հրաժարականը: Թեմային անդրադարձել է “Հայոց աշխարհ”-ը:
   
Էդուարդ Մանուկյանը, որը ՀՊՃՀ հաշվիչ մեքենաների մեքենայական թարգմանության լաբորատորիայի վարիչ, ծրագրավորման ամբիոնի պրոֆեսոր է, այդ ստորագրահավաքի նախաձեռնողներից է: Խոստովանում է` անձամբ Արա Ավետիսյանի դեմ ոչինչ չունի: Ստորագրահավաքը կազմակերպել է հանուն ճարտարագիտական համալսարանի փրկության: 

  Ի տարբերություն պրոֆեսոր Է.Մանուկյանի` պրոֆեսոր Աղասի Գեւորգյանը ռեկտոր Արա Ավետիսյանի դեմ իր վրդովմունքը պատրաստվում է արտահայտել ոչ թե ստորագրահավաքի, այլ դատարանի միջոցով: 17 տարի Աղասի Գեւորգյանը եղել է պրոֆեսոր: 2012 թվականի սեպտեմբերին ռեկտորը որոշել է, որ Գեւորգյանի պրոֆեսորության փաստաթուղթը հնացել է եւ այլեւս ուժի մեջ չէ: 
“Այդ պատճառաբանությամբ Ավետիսյանն ինձ հետ կնքեց դոցենտի պայմանագիր: Մինչդեռ պրոֆեսորի գիտական աստիճանը կարող է վերցնել այն կազմակերպությունը, որը տվել է այդ աստիճանը: Իսկ ինձ պրոֆեսորի աստիճան տվել է գիտխորհուրդը”,- ասաց Աղասի Գեւորգյանը: 

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ