16 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

Ո՞վ կարող է ճնշել Զարուհուն. Հրապարակ

Սերժ Սարգսյանին հարց տալու նախորդ օրը Զարուհի Փոստանջյանը ԵԽԽՎ պլենար նիստի ժամանակ որոշած է եղել “ջախջախիչ” հակապուտինյան հարց տալ ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինին, սակայն չի տվել։ “Հրապարակ”-ը փորձեց ճշտել՝ ինչո՞ւ։

“Ես Նարիշկինի հետ հանդիպում, զրույց եմ ունեցել, պարզաբանումներ եմ պահանջել, հրապարակավ հարցը չեմ հնչեցրել, որովհետեւ գտա, որ նպատակահարմար է, որ առանձին իր հետ զրույց ունենամ”,– պատասխանեց նա։

Կհնչեցնե՞ք այդ հարցը, որը չի հնչել։ “ФСБ-ի հետ կապված խնդրի մասին էր խոսքը”։

 Ասում են՝ ռուսական կողմը Ձեր վրա ճնշում է գործադրել, որ Դուք բոլորի ներկայությամբ՝ ի տես աշխարհի, այդ հարցը չտաք։ “Ո՞վ կարող է ինձ վրա ճնշել, ռուսական կողմին ես եմ ճնշել, նույնիսկ կարծում եմ՝ բողոք են ներկայացրել Դավիթ Հարությունյանին, որ ես նման զրույց եմ տարել իրենց հետ։ Հետո էլ, ինքս եմ որոշում՝ հարցը տամ, թե՝ ոչ”:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ