26 Հունիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Զգուշացում զորիբալայաններին

Արցախյան ազատամարտի հրամանատարների հայտարարությունը

Մենք` որպես Արցախյան ազատագրական պատերազմի հրամանատարներ, զինված պայքարով ու արյամբ վաստակած իրավունքով մեր մարտական ընկերների, Հայրենիքի համար զոհված հայորդիների և նրանց սերունդների անունից հայտարարում ենք.

Հայաստանի ինքնիշխանությունը, նրա տարածքային ամբողջականությունը, այդ թվում` Արցախի ազատագրված հողերը կամ դրանց որեւէ մասը մեկ այլ պետությանը կամ վերպետական կառույցին զիջելու, ինչպես նաև այդ արժեքները սակարկության առարկա դարձնելու վերաբերյալ հրապարակային հայտարարությունները կամ գաղտնի համաձայնությունները դիտվելու են որպես պետական և ազգային դավաճանություն: 

Ուստի նման դավաճանական գաղափարների հեղինակներն ու տարածողները պատասխանատվություն են կրելու օրենքի եւ համազգային դատաստանի առջեւ:

 

Արցախյան ազատամարտիդաշտայինհրամանատարներ

Վլադիմիր  Աղասարյան` Ասկերանի պաշտպանական շրջանի գումարտակի հրամանատար, «Մարտական խաչ» շքանշանի ասպետ

Վահան Բադասյան` Հադրութի պաշտպանական շրջանի 1-ին գումարտակի հրամանատար, «Մարտական խաչ» շքանշանի ասպետ, ներկայումս` Արցախի ԱԺ պատգամավոր

Հենրիխ  Հակոբյան` Ստեփանակերտի պաշտպանական  շրջանի 1-ին գումարտակի (լեգենդար Բեկոր Աշոտի գումարտակ) հրամանատար

Արթուր  Սարգսյան` Հադրութի պաշտպանական շրջանի 4-րդ գումարտակի հրամանատար, «Մարտական խաչ» շքանշանի ասպետ

Ժիրայր  Սէֆիլյան` Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Մարտական խաչ» շքանշանի ասպետ

Ռոմելս  Ֆաթյան` Հադրութի պաշտպանական շրջանի 2-րդ գումարտակի հրամանատար, «Մարտական խաչ» շքանշանի ասպետ

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ