12 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Կատարյալ աբսուրդ է. Առավոտ

Էդուարդ Շարմազանովը՝ Եվրոպական խորհրդարանի վերջին բանաձեւի մասին

՛՛Առավոտ՛՛-ը գրում է, որ թերթի հետ զրույցում ՀՀ ԱԺ փոխխոսնակ էդուարդ Շարմազանովը, անդրադառնալով Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում երեկ քվեարկության դրված բանաձեւին, որում հակասական դրույթներ կան ԼՂ խնդրի կարգավորման մասով՝ ասել է.

՛՛Բոլորին էլ լավ հայտնի է, որ միջազգային հանրությունը ԵԱՀԿ Մինսկի խմբին է վստահել խնդրի կարգավորումը, իսկ այդ պետությունների ղեկավարների կողմից արված հայտարարություններում որեւէ հղում չկա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս բանաձեւերին։

Կատարյալ աբսուրդ է՝ ԼՂ հակամարտության կարգավորումը կապակցել քսան տարի առաջ, մինչեւ զինադադարի կնքումն ընդունված բանաձեւերի հետ։ Դա որեւէ կերպ չի կարող օգնել խնդրի խաղաղ կարգավորմանը, քանզի դրանց նպատակը ոչ թե հակամարտության կարգավորումն է եղել, այլ ռազմական գործողությունների դադարեցումը, ինչն էլ եղել է 1993 թվականին։

Այսօր այդ բանաձեւերն արդիական լինել չեն կարող, ու հենց դրանից ելնելով է, որ Մինսկի խմբի կամ համանախագահ երկրների որևէ փաստաթղթում այդ բանաձևերին հղում չի արվել՛՛,- գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ