11 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Գերմանիան չի շտապում հաստատել Վահան Հովհաննիսյանի ագրեմանը. Հայկական ժամանակ

՛՛Հայկական ժամանակը՛՛ գրում է. ՛՛Հայաստանի հանրապետությունը կարծես թե հերթական մերժումն է ստանում Եվրոպայից։ ՛՛Հժ՛՛–ին հայտնի է դարձել, որ Գերմանիան չի շտապում հաստատել Աժ դաշնակցություն խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանի ագրեմանը։ Հիշեցնենք, օգոստոսի վերջին, երբ հայտնի դարձավ, որ Հովհաննիսյանը դեսպան է նշանակվելու Գերմանիայում, նրա արգրեմանի հարցումն արդեն ուղարկվել էր։ 

Չի բացառվում, իհարկե, որ ձգձգման պատճառը թուրքական լոբին է, որը շատ ուժեղ է Գերմանիայում եւ որոշակի խոչընդոտներ է հարուցում։ Գերմանիայի հայ համայնքում, սակայն, կարծում են, որ դա ավելի շատ կապված է թերևս Հայաստանի իշխանությունների եւ նրանց վարած քաղաքականության հետ՛՛,- գրում է թերթը եւ հավելում, որ երեկ, երբ իրենց թղթակիցը Վահան Հովհաննիսյանին հարցրել է ագրեմանի ձգձգման պատճառների մասին, նա ասել է,թե նման տեղեկություններ ինքը չունի, բայց նաեւ չի բացառել, որ թուրքական լոբբին որոշակի աշխատանքներ տանում է այդ ուղղությամբ:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ