05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Կառավարության “ATS”-ը ամորտիզացիոն մաշվածություն ունի եւ վերանորոգման ենթակա չէ

Քիչ առաջ Henaran.am-ի խմբագրություն ահանազանգող քաղաքացին բողոքում է, որ չի կարողանում զանգահարել կառավարություն, քանի որ այնտեղի հեռախոսներն, արդեն մի քանի ամիս է, ինչ անջատված են:

Մեզ հետ զրույցում  վարչապետի մամլո խոսնակ Հարություն Բերբերյանն ասաց, որ այդ լուրերը համապատասխանում են իրականությանը. կառավարության հեռախոսներն իսկապես սարքին չեն: Սակայն ոչ թե մի քանի ամիս շարունակ, այլ մոտ երկու շաբաթ է, որ հեռախոսակապը այդպիսի վիճակում է գտնվում:

‘Պատճառը ներքին “ATS”-ի մաշվածությունն է, այն հին է, ամորտիզացիոն մաշվածություն ունի և վերանորոգման ենթակա չէ’,-բացատրեց Բերբերյանը: Խոսնակի հավաստմամբ` բնակիչները կարող են զանգահարել կառավարություն, կապն արտաքին աշխարհի հետ պահպանվում է, քանի որ ոչ բոլորն հեռախոսներն են անսարք:

Անջատված են արտաքին մի քանի համարներ, և չեն աշխատում վարչությունների հեռախոսները, որի պատճառով ներքին կապը բացակայում է:Այժմ կատարվում են վերանորոգման աշխատանքներ, և մի քանի օրից հեռախոսներն արդեն կաշխատեն:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ