20 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Միշտ լավից լավը կա. Տավուշի մարզպետը գնահատում է ՏԻՄ ընտրությունների արդյունքները

Տավուշի մարզի Մովսես, Նորաշեն, Չինչին, Արծվաբերդ եւ Նավուր համայնքներում սեպտեմբերի 23-ին կայացած ՏԻՄ ընտրություններում իշխող “Հանրապետական” կուսակցությունը զիջել է դիրքերը: Մասնավորապես,  Մովսես եւ Չինչին համայնքներում հաղթել են ՕԵԿ-ի,  Արծվաբերդում` ԲՀԿ-ի, իսկ Նորաշենում անկուսակցական թեկնածուները: Նավուր համայնքում ՀՀԿ-ն թեկնածու չի առաջադրել, այստեղ հաղթել է ԱԻՄ թեկնածուն: Նմանատիպ պատկեր է ստեղծվել նաեւ մարզի հինգ-վեց այլ համայնքներում եւս:

Henaran.am-ն այսօր Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանից հետաքրքրվել է, թե ինչպես է գնահատում ՏԻՄ ընտրությունների արդյունքները եւ, մասնավորապես, այն հանգամանքը, որ հիշյալ համայնքներում ՀՀԿ-ն զիջել է դիրքերը: “Արդյունքները փայլուն եմ գնահատում, դուք սխալ ինֆորմացիա ունեք: Դե իհարկե, միշտ լավից լավը կա, կա  ձգտում, որ ավելի լավ լինի: Կարող էինք ավելի լավ արդյունք ապահովել, բայց մենք ամբողջական պատկերը ինչպես պատկերացնում էինք, այդպես էլ եղավ”,-նշեց  Արմեն Ղուլարյանը:

Հետաքրքրվեցինք, թե ում թերացումը կարող ենք համարել, որ մարզում կարող էր ավելի լավ պատկեր արձանագրվել: “Միշտ պետք է ավելի լավ աշխատել: Դա թերացում չէ, դա ուղղակի աշխատանքի ձգտումն է, որ պիտի միշտ բոլորս ձգտենք ավելի լավին”,-ասաց Արմեն Ղուլարյանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ