18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Բագրատյանն ուզում էր վարչապետին զրկել . Առավոտ

Կառավարությունը հոկտեմբերի 17- ին մերժել է Աժ պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագ­րատյանի’ ՛՛Բանկերի եւ բանկային գործունեության մասին՛՛ եւ ՛՛Արտար­ժույթի մասին՛՛ այս 2 օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կա­տարելու մասին առաջարկը:

Պարոն Բագրատյանն առաջարկում էր եկող տարվանից Հայաստանում արգելել արտարժույթով վարկեր տրամադրել, սրանով, ըստ նախկին վարչապետի, տնտեսվարողները հա­վասար պայմաններում կլինեն, հայ­կական դրամի դիրքերը կամրապնդ­վեն, եւ միջազգային պահուստների խնայողություն կլինի: 

Թեեւ կառավարությունը բավակա­նին երկար ու մանրակրկիտ հիմնա­վորում է բերել, եւ աոաջին հայացքից գուցե այն համոզիչ է, սակայն ինքը’ պարոն Բագրատյանը, գտնում է, որ կառավարության մերժումն անտրա­մաբանական է եւ ընդամենը բառերի շարան:

Թերթի հետ զրույցում պատաս­խանելով այն հարցին, թե արդյոք համամի՞տ է կառավարության մերժման հիմնավորման հետ, ՀՀ նախկին վարչապետն ասել է. ՛՛Մերժեց, որովհետեւ այս կառավարությու­նը կոչված է սպասարկելու միայն խոշոր բիզնեսմեններին: Այս երկրում նախարարներ, մարզպետներ, դես­պաններ եւ այլն նշանակում են միայն խոշոր բիզնեսի ներկայացուցիչներին, միայն օլիգարխներին: Որեւէ լուրջ հիմնավորում ինձ հայտնի չէ: Կառա­վարությունն ասում է, թե 2004 թվա­կանից օրենք կա, բայց ես էլ դա եմ ուզում փոխել: Իսկ ընդհանրապես’ ես կարծում եմ, որ ինտելեկտի խնդիր կա: Կառավարությունը, որպես կա­նոն, հարուստ մարդկանց հավաքա­ծու է: Նրանք փող ունեն, ինտելեկտ պետքբ չէ: Այս է պատճառը, որ պարզ, տրամաբանական, ազգօգուտ որեւէ օրինագիծ չի լինում անցկաց­նել՛՛:

Ի՞նչ էին տալու կառավարությանը ներկայացրած նախագծերը’ այս հարցին էլ պարոն Բագրատյանն ասել է՝ դա թեեւ փոքր, բայց շատ կարեւոր օգուտ կլիներ մարդկանց եւ հատկապես’ փոքր բիզնեսին: Հրանտ Բագրատյանի խոսբերով’ ՛՛Ներկայումս մենք ամեն ինչ գնում ենք դրամով, բայց վարկերը, չգիտես ինչու, գնում ենք դոլարով՝ ենթարկվելով տնտեսական կրկնակի ռիսկի Իմ օրենքն ընդունելու դեպքում արժութային ռիսկեր այլևս չէին լինի՛՛:

Ընդ որում ինչպես վստահեցրել է Բագրատյանը, առաջարկված նախագիծը ձեռնտու չէր ՀՀ վարչապետին և Կենտրոնական բանկին, որովհետև. ՛՛Եթե այդ օրենքն ընդունվեր, ապա վարչապետն ու ԿԲ-ն կզրկվեին կուրսի վրա ազդդելու լծակներից, իսկ դա փող է, շատ փող՛՛:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ