15 Հունվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Աշոտյանն արդեն տեղյակ է

Ֆեյսբուքյան օգտատեր Իզաբելլա Աբգարյանը հայտնում է, որ Երևանի թիվ 71 միջնակարգ դպրոցի առաջին դասարանցիների ծնողները ուսումնական տարվա սկզբից մինչ օրս ստիպված են եղել ավելի քան 6000 դրամ վճարել դպրոցի և դասարանի այսպես կոչված “ֆոնդերի” համար: Ակտիվիստը նշում է, որ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն իր գրառումը կարող է որպես ահազանգ ընդունել:

Henaran.am-ի հետ զրույցում ԿԳՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետ Արթուր Բաղդասարյանն ասաց, թե իրենք ստացել են ահազանգը, և այն ընդունվել է որպես թեժ գծի ահազանգ: ‘Խնդիրը ներկայացվել է նախարարին, նախարարի կողմից հստակ հանձնարարական է տրվել  ուսումնասիրել և միջոցներ ձեռնարկել ‘,-ընդգծեց Բաղդասարյանը:

“Ուսումնասիրություններն, ամենայն հավանականությամբ, կշարունակվեն մի քանի օր, որովհետև հարկ է խոսել ոչ միայն դպրոցի տնօրինության հետ, այլև կատարել այլ աշխատանքներ: Թիվ 71 դպրոցը հիմնական դպրոց է և գտնվում է Երեւանի քաղաքապետարանի հսկողության տակ, այդ իսկ պատճառով նրանցից ևս կախված է ուսումնասիրության ընթացքը”:

Հարցին` եթե պարզվի, որ ահազանգը համապատասխանում է իրականությանը, պատժի ի՞նչ մեխանիզմ կկիրառվի, Բաղդասարյանը պատասխանեց, որ հարկ է սպասել մինչև ուսումնսիրությունների ավարտը, ստանալ արդյունքները, ապա պարզ կլինի:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ