Գուրգեն Մարգարյանի ծննդյան օրը երթ դեպի Եռաբլուր
Վաղը` սեպտեմբերի 26-ին , լրանում է հայ սպա Գուրգեն Մարգարյանի ծննդյան 34-ամյակը:
Ինչպես Henaran.am-ին տեղեկացրեց ‘Գուրգեն Մարգարյան’ ՀԿ նախագահ Աշոտ Քոչոյանը, վաղը կեսօրից սկսած կազմակերպվելու են տարբեր միջոցառումներ: Ժամը 12-ին Եռաբլուրում հավաքվելու են Երկրապահ կամավորականները, ապա քիչ անց նույն վայրից երթ կանեն ԵՊՀ ուսանողները:
Ժամը 1-ին Եռաբլուրի հարակից եկեղեցու բակում հնչելու են ելույթներ, ներկաներն իրենց սրտի խոսքը կարող են հնչեցնել: Ներկա են լինելու բարձրաստիճան այրեր, ՀԿ-ներ, Գուրգեն Մարգարյանի հիշատակը հարգող շարքային քաղաքացիներ: