20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

«Մենք փորձում ենք խթանել Հայաստանի էներգետիկ անկախությանը»

«Բոլոր հայերը  ցանկանում են էներգետիկ ոլորտում անկախ լինել, սակայն ժամանակն է, որ այս ուղղությամբ ներդրումներ կատարվեն», – այսօր  Երեւանում արեւային էներգիայով սնուցվող հանրային տրանսպորտի առաջին կանգառների բացման ժամանակ նշել է Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին:

«Հայաստանում էներգետիկ ոլորտը առաջնահերթություն է եւ հետագայում էլ կշարունակի առաջնային լինել Եվրոպական միության համար»,-ընդգծել է Սվիտալսկին՝ հավելելով, որ ԵՄ-ի համար առանցքային նախաձեռնություն է «Վերականգնվող էներգիայի եւ էներգիայի արդյունավետ   օգտագործման հնարավորությունը Վայք եւ Սպիտակ քաղաքներում» ծրագիրը, որը մշակելու, փորձարկելու է էներգիայի խնայողության մոդելները Վայքի եւ Սպիտակի բազմաբանակարան շենքերում:

«Մենք սրանով փորձում ենք խթանել Հայաստանի էներգետիկ անկախությանը», – հայտարարեց Սվիտալսկին։

ԵՄ դեսպանի խոսքով՝ ժամանակն է, որ այս ուղղությամբ ներդրումներ կատարվեն, քանի որ բոլոր հայերն էլ ցանկանում են ունենալ ավելի էժան Էներգիա եւ լինել առավել անկախ, իսկ ԵՄ-ն կարծում է, որ ժամանակի ընթացքում երկուսն էլ կլինեն:

Պյոտր Սվիտալսկին ասաց, որ չեն մտածում քաղաքական, աշխարհաքաղաքական գործոնների մասին, այլ մտածում են սովորական հայաստանցիների մասին, որպեսզի նրանց հասանելի դարձնեն ավելի էժան և մաքուր էներգիայի աղբյուրները:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ