24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Կոչ Ադրբեջանի իշխանություններին՝ հետևել հայկական օրինակին

Միջազգային Եվրոպական շարժման գլխավոր քարտուղար Դիոգո Պինտոն այսօր ներկա էր Միջազգային Եվրոպական շարժման հայաստանյան խորհրդի կազմկերպած հանդիպմանը: 

Խոսելով ԼՂՀ կոնֆլիկտի մասին՝ նա նշեց, որ ամենևին էլ իրենց շարժման խնդիրը չէ լուծել Ղարաբաղի խնդիրը, և ինքը այստեղ Եվրոպական կառույցների անունից չէ եկել: ՛՛Նման կոնֆլիկտներում միշտ երկու պատմություն կա ու իրողություն, իսկ իրականում հազարավոր պատմություններ են՛՛,-ասաց Դ. Պինտոն:

Ըստ նրա՝  երկու երկրները պետք է որոշեն որ տարբերակն ընտրել՝ ՛՛որպեսզի կոնֆլիկտի շրջանում երկու պատմությունները պատմվել շարունակվեն, կամ մյուսներին հնարավորություն տանք, որ իրենցը պատմվի՛՛,-առաջարկեց նա:

Միջազգային Եվրոպական շարժման գլխավոր քարտուղարը շեշտեց, որ ՀՀ իշխանությունները աջակեցին, որ այս ահնդիպումը կայացավ և հույս հայտնեց, որ Ադրբեջանի իշխանությունները կհետևեն հայկական օրինակին: Իսկ իրենց կազմակերպությունը կշարունակի երկու կողմերի միջև փոխադարձ վստահությանն ուղղված գործընթացը:՛՛Շատ դժվար պրոցես է, քայլ առ քայլ պետք է լինի լուծումը՛՛,-եզրափակեց նա:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ