30 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Մարզպետները հաշվետվություն ներկայացրին

Այսօր ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի եւ ԱԺ ֆինասավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Գագիկ Մինասյանի եւ Ստեփան Մարգարյանի նախագահությամբ քննարկվեցին ՀՀ 2011 թվականի պետական բյուջեով ՀՀ մարզերին հատկացված ֆինանսական  միջոցների եւ կատարված ծրագրերի վերաբերյալ հաշվետվությունները:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, ՀՀ գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը եւ ՀՀ մարզերի ներկայացուցիչները համառոտ  ներկայացրին ՀՀ մարզերին հաշվետու տարում հատկացված ֆինանսական ցուցանիշները,  դրանց օգտագործման հիմնական ուղղությունները եւ իրականացված ծրագրերը:

Մասնավորապես ՀՀ Արագածոտնի մարզին հատկացվել է 6 մլրդ 77 մլն դրամ, կատարողականը կազմել է 99,96 տոկոս, լրացուցիչ հատկացվել է 1 մլրդ 347 մլն դրամ:

ՀՀ Արարատի մարզին հատկացվել է 8 մլրդ 664 մլն դրամ, կատարողականը կազմել է 99.7 տոկոս, իրականացվել է 14 ծրագիր, լրացուցիչ հատկացվել է 2.6 մլրդ դրամ:  ՀՀ Արմավիրի մարզին հատկացվել է 8 մլրդ 974 մլն դրամ, կատարողականը կազմել է 99,8 տոկոս, իրականացվել է 14 ծրագիր, լրացուցիչ հատկացվել է 2 մլրդ 731 մլն դրամ:

ՀՀ Գեղարքունիքի մարզին հատկացվել է 9 մլրդ 74 մլն դրամ, կատարողականը կազմել է 99.97 տոկոս, իրականացվել է 19 ծրագիր, լրացուցիչ հատկացվել է 2 մլրդ 290 մլն դրամ:

ՀՀ Լոռու մարզին հատկացվել է 6 մլրդ 998 մլն դրամ, կատարողականը կազմել է 99.6 տոկոս, իրականացվել է 20 ծրագիր, լրացուցիչ հատկացվել է 2 մլրդ 714 մլն դրամ:

ՀՀ Կոտայքի մարզին լրացուցիչ հատկացվել է 2 մլրդ 657 մլն դրամ, կատարողականը կազմել է 99,9 տոկոս, իրականացվել են բոլոր նախատեսված ծրագրերը:

ՀՀ Շիրակի մարզին հատկացվել է 10 մլրդ 74 մլն դրամ, կատարողականը կազմել է 99,6 տոկոս, իրականացվել է 23 ծրագիր, լրացուցիչ հատկացվել է 2 մլրդ 676 մլն դրամ:

ՀՀ Սյունիքի մարզին հատկացվել է 5 մլրդ 787 մլն դրամ, կատարողականը կազմել է 99.7 տոկոս, իրականացվել է 19 ծրագիր, լրացուցիչ տրվել է 1 մլրդ 458 մլն դրամ:

ՀՀ Վայոց ձորի մարզին տրվել է 2 մլրդ 574 մլն դրամ, կատարողականը կազմել է 99,8 տոկոս, իրականացվել է 14 ծրագիր, լրացուցիչ հատկացվել է 527 մլն դրամ:

ՀՀ Տավուշի մարզին հատկացվել է 5 մլրդ 176 մլն դրամ, կատարողականը կազմել է 99,4 տոկոս, լրացուցիչ հատկացվել է 1 մլրդ 549 մլն դրամ:

Երեւանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը ներկայացրեց ՀՀ 2011 թվականի պետական բյուջեով Երեւանի քաղաքապետարանին հատկացված գումարների վերաբերյալ հաշվետվությունը: Ըստ այդմ` Երեւանի քաղաքապետարանին հատկացվել է սուբսիդիա 6 մլրդ 580 մլն դրամ, պետական բյուջեից տրամադրվող դոտացիաները կազմել են 11 մլրդ 908 մլն դրամ, այդ թվում` ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրամադրվող դոտացիան` 8 մլրդ 963 մլն դրամ:

Պետության կողմից Երեւանի քաղաքապետին պատվիրակված լիազորությունների իրականացման համար տրամադրված ֆինանսավորման ծավալը կազմել է 19 մլրդ 19 մլն դրամ: Տեղեկացվեց, որ բոլոր ուղղություններով ծախսերը կատարվել են 100 տոկոսով:

Henaran.am-ին տեղեկացնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության հետ կապերի վարչությունից:

 

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ