27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Պարտադիր չէ, որ ձկնորս լինեք, որ հասկանաք. պատգամավոր

«Սևանը տեկտոնական, հրաբխային ծագման է, հյուսիսային հատվածում էլ կա ճեղք, որը տարեկան 0.5 սմ լայնանում է: Արդյոք 100 միլիոն խ/մ ջրառի դեպքում Սևանը վտանգավոր չի՞ դառնա սեյսմիկ տեսանկյունից»,-ԱԺ-ում «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին»  նախագծի քննարկմանն ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ դիմելով Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանին:
Նա արձագանքեց, թե ինքը չի կարող պատասխանել այս հարցին, քանի որ մասնագիտությամբ սեյսմոլոգ չէ: «Չեմ կարող ասել՝ ազդեցություն կունենա, թե ոչ, բայց մենք գալիս ենք այն նիշին, որին անցյալ տարի չենք եղել»:

«Պարտադիր չէ սեյսմոլոգ լինել հարցին պատասխանելու համար: 
Պե՞տք է դիմեք համապատասխան մասնագետների՝ սեյսմոլոգների, որպեսզի նրանք ասեն՝ վտանգավո՞ր է, թե՞ ոչ: Որպեսզի ասեք, արդյոք այս որոշումը կազդի՞ ձկների էնդեմիկ տեսակների վրա, պարտադիր չէ, որ ձկնորս լինեք: Մասնագիտական փորձաքննությունների ենթարկեք ամբողջ նախագիծը»,-արձագանքեց Բագրատյանը:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ