24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Քաղցրավենիք զինվորին». նոր նախաձեռնություն (ֆոտո)

Մինչև ապրիլյան պատերազմը և հատկապես դրանից հետո մեր հասարակության շատ ներկայացուցիչներ անհատապես փորձել են ինչ-որ օգնություն ցուցաբերել հայոց բանակից: Իսկ քառօրյայից հետո նման նախաձեռնությունները շատացան: Դրանցից մեկն է» «Քաղցրավենիք զինվորին» նախաձեռնությունն է: Կազմակերպիչը հոգեբան Անի Ենգիբարյանն է, ով Henaran.am-ին պատմեց, որ նախկինում էլ, որպես հոգեբան, շփումներ է ունեցել զինվորների հետ, պարբերական հանդիպումներ են եղել, սակայն նախորդ տարի օգոստոսին Եվրոպայից վերադառնալուց հետո որոշել է ավելի գործնական քայլի ձեռնամուխ լինել:

«Որոշել էի կրկին այցելել զինվորներին, սակայն չէի ուզում միայն իմ ծանոթ զինվորներին այցելել, ուզում էի որևէ օգուտ տալ բոլոր զինծառայողներին, և այդպես ծնվեց «Քաղցրավենիք զինվորին» ծրագիրը: Հայտարարություն տարածեցի իմ ծանոթների շրջապատում, որ քաղցրավենիք եմ հավաքում, ով ինչով կարող է ներդրում ունենալ: Սկսեցի հավաքել, ընթացքը մի քիչ ծանր է, բայց գիտակցումը, որ դա հասնում է զինվորին, ավելի կարևոր է»,-ասաց նա:

Անի Ենգիբարյանը նշեց` ընթացքում քննադատական մոտեցումներ էլ են եղել. «Ասում էին` հա դե այդ կանֆետն ինչ պիտի անի զինվորին, բայց հարցը պարունակությունը չէ, զինվորը նման կերպ զգում է, որ իրենց հետևում կանգնած մարդիկ իրենց մասին մտածում են, դա ոգևորում է իրենց: Բայց հրամանատարներին հարցնում եմ, նրանք էլ են ասում, որ սա էլ է կարևոր, քանի որ մնացած պարագաները` հագուստ և այլն, պետությունն ապահովում է»:

Նախաձեռնության հեղիանակը նաև պատմեց, որ բոլոր զորամասերում էլ լավ են ընդունում նախաձեռնությունը, միայն վերջերս Նոյեմբերյանի մոտ տեղակայված զորամասերից մեկի հրամանատարն է, որ թույլ չի տվել եղածը հասցնել: «Նախապես պայմանավորվածություն կար, որ բերված ապրանքը պիտի տանենք դիրքեր, բայց նախ մեզ ոչ ոք չդիմավորեց, բավական երկար ժամանակ սպասեցինք, հետո մեզ ասացին, որ դիրքեր չենք բարձրացնում, սառնարանում կդնեն: Բայց մարդիկ, ովքեր փոխանցում են, չունեն այդ վստահությունը մյուսների նկատմամբ, ես այդ ամենը նկարահանում եմ, ինքս եմ հանձնում, լուսանկարներն էլ տեղադրում եմ ֆեյսբուքյան համապատասխան էջում: Այսպես, չհամաձայնեցի, պահանջեցի հրամանատարի հետ հանդիպում ունենալ: Արդյունքում հրամանատարն ինձ ասաց`  կարող ես այս ամենը վերցնել ու հետ տանել: Ապրանքը տեղափոխեցինք Իջևանի զորամաս»:

     Անի Ենգիբարյանի խոսքով` ինքը հետո մշտապես ճշտում է զինվորներից, թե արդյոք իրենց են տալիս բերվածը և դրական պատասխան է ստանում: «Ես նաև տեղադրում եմ այն մարդկանց անուններն, ովքեր ներդրումներ են ունենում, որպեսզի իրենք էլ ոգևորվեն, որ հայ մարդիկ են, անկախ նրանից, թե ինչ իրավիճակ է երկրում, ամեն մեկս փորձում ենք մեր ուժերի չափով օգնություն ցուցաբերել, միայն ակտիվ պատերազմի ժամանակ չարթնանանք: Փորձում եմ մարդկանց «ստիպել» նախաձեռնող լինել»,-եզրափակեց նա: 18517930_1321122047954887_466840280672911306_o  18449731_1321119581288467_4114206792628629774_o 18422562_1321120734621685_5307366782258612157_o 18301593_1310475572352868_2220617634101791353_n

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ