08 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Կանեփն առաջին ձեռքից էր

Սեպտեմբերի 25-ին, ժամը 13.00-ին, ոստիկանության Գյումրիի բաժնի ծառայողները, թմրանյութ պահելու կասկածանքով, Գյումրի քաղաքի Թամանյան փողոցի տներից մեկից  բերման են ենթարկել 1980 թ. ծնված Հովհաննես Թ.-ին:
Նա խոստովանել է, որ ինքը թմրամոլ է և իր տան բակում ունի   աճեցրած կանեփի    ցողուններ,  տան հարևանությամբ գտնվող ավտոտնակի տանիքում` չորացրած ցողուններ, նույն ցողուններից` չորացրած տերևներ, որոնք օգտագործում է ծխելու միջոցով:
Նույն օրը Հովհաննես Թ.-ն իր ավտոտնակի տանիքից ներկայացրել է կանեփի 133  չորացրած ցողուն` 1.750 գ կշռով, 2 փաթեթ` 8,8 գ և 439,9 գ կշռով կանեփի կանաչ զանգված, իսկ բակից արմատախիլ է արվել կանեփի 450 գ կշռով  23 ցողուն:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ