01 Հունիսի, Saturday, 2024
KFC

Սեֆիլյանի գործով պաշտպանների վրա դատական սանկցիա է կիրառվել

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում հունիսի 27-ին քննվող Ժիրայր Սեֆիլյանի գործով պաշտպաններ Տիգրան Հայրապետյանի ու Արայիկ Պապիկյանի հանդեպ ևս կիրառվել է դատական սանկցիա: Այս մասին հայտարարել է դատավոր Տաթևիկ Գրիգորյանը` վերադառնալով խորհրդակցական սենյակից:

Դատավորը  որոշում կայացրեց դիմել Փաստաբանների պալատ՝ նրանց պատասխանատվության ենթարկելու հարցով:

Ամբաստանյալ Ներսես Պողոսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը նիստի ընթացքում դատարանի նախագահին խնդրեց պարզաբանել իր պաշտպանյալի բացակայության պատճառը, քանի որ փաստաբանը ներկա չի եղել նիստերի դահլիճում, երբ իր պաշտպանյալին հեռացրել են: Փաստաբանը նշեց, որ ստիպված է լքել նիստերի դահլիճը, քանի որ իր պաշտպանյալի բացակայության դեպքում չի ցանկանում նիստերին ներկա լինել. «Ստիպված եմ ներողություն խնդրել եւ լքել նիստերի դահլիճը»:

Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը փաստաբանին պարզաբանեց, որ Ներսես Գրիգորյանը հեռացվել է նիստերի դահլիճից դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու պատճառով: Դատավորի խոսքով, առանց դատարանի թույլտվության փաստաբանները իրավունք չունեն նիստերի դահլիճը լքելու, սակայն, փաստաբաններ Տիգրան Հայրապետյանը, Արայիկ Պապիկյանը եւ Նինա Կարապետյանցը նիստերի դահլիճը լքեցին:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ