25 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

ՀՀ իշխանությունները որոշակի համաձայնության են եկել Եվրամիության հետ. Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակի” դիվանագիտական աղբյուրները հայտնում են, որ ՀՀ իշխանություններն, այդուամենայնիվ, որոշակի համաձայնության են եկել Եվրամիության հետ եւ պատրաստվում են նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք Արեւելյան գործընկերության անդամ երկրների գագաթաժողովի ժամանակ Ասոցացման եւ Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու շուրջ համաձայնագրի փոխարեն 1.5 էջանոց մի փաստաթուղթ ստորագրել։

“Փաստաթղթի անունը, ըստ այս պահին եղած տեղեկատվության, լինելու է հռչակագիր։ Դիվանագիտական աղբյուրները մանրամասնում են, որ ստորագրվելիք հռչակագիրը լինելու է այս տարիների ընթացքում ԵՄ-ի հովանու ներքո արդեն կատարված աշխատանքների մասին՝ կոռուպցիան հաղթահարելու, մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարական բարեփոխումների ոլորտում։

 Նույն շրջանակները նշում են, որ ԵՄ-ն համաձայնել է նման փաստաթղթի ստորագրմանը, քանի որ հակառակ դեպքում կստացվեր, որ պարտվել է Հայաստանի դեպքում եւ իր 4 տարվա աշխատանքը ջուրն Է ընկել”,- գրում է “Հայկական ժամանակը”։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ