04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Ագաթանգեղոս-Գրիգոր Լուսավորիչ-Արշակունյաց և Գարեգին Նժդեհ հատվածները կբեռնաթափվեն

Երևանի կենտրոնը բեռնաթափելու նպատակով նախատեսվում է Գարեգին Նժդեհ և Արշակունյաց փողոցների տրանսպորտային հանգույցի ձևավորում. «Հայաստանի Հանրապետության 2016 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության ժամանակ ասաց Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը: Նրա խոսքով`երեք խոշոր հանգույցների կառուցման նախագծային փաթեթներ են ստեղծվում. «Առաջինը Գարեգին Նժդեհ և Արշակունյաց փողոցների տրանսպորտային հանգույցի ձևավորումն է: Այստեղ առաջարկվում էր վերգետնյա ճանապարհի տարբերակ, մինդչեռ այն չի ընդունվել, քանի որ կխաթարեր քաղաքաշինական միջավայրը: Հիմա նոր տարբերակն է քննարկվում»,- նշեց Արեյանը:

Փոխքաղաքապետն ընդգծեց, որ երկրորդը Ագաթանգեղոս-Գրիգոր Լուսավորիչ-Արշակունյաց փողոցներին հարող ստորգետնյա տրանսպորտային հանգույցի ստեղծման ծրագիրն է, ինչը նպատակ ունի բեռնաթափել վերը նշված փողոցների ծանրաբեռնվածությունը: Երրորդ ծրագիրը` Իսակով-Լենինգրադյան նոր ճանապարհի կառուցման շարունակականությունն է. « Իսակով պողոտայի վրա՝ Երևանյան լճից վերև կա նոր կառուցված կամուրջ: Ուղիղ հատելով Հրազդանի կիրճը`այն ներքևի հատվածով դուրս է գալիս Կոմիտասի անվան զբոսայգի և հատվում Արշակունյաց պողոտայի հետ»,-հավելեց նա: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ