22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Արգամ Աբրահամյանի ունեցվածքը. Հայկական Ժամանակ

ԱԺ «Ծառուկյան» խմբակ­ցության պատգամավոր, նախկին վարչապետ Հովիկ Աբ­րահամյանի որդին՝ Արգամ. Աբրահամյանը բարձրաս­տիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնա­ժողով է ներկայացրել իր ու­նեցվածքի եւ եկամուտների հայտարարագիրը:

Նա ունի մեկ առանձնատուն, մեկ հասարակական նշանակության շինություն, մեկ արտադրական շինու­թյուն, երեք հողամաս: Որպես շարժական գույք Ար­գամ Աբրահամյանը հայտարարգրել Է MERCEDES- BENZ 500 Տ եւ RANGE ROVER SPORT տեսակի մե­կական ավտոմեքենա: Արգամ Աբրահամյանը հայտարարագրել է նաեւ 1 միյիարդ 888 միլիոն դրամ, 69 միլիոն դրամ եւ 86 միլիոն դրամ արժողությամբ բաժ­նետոմսեր երեք տարբեր ընկերություններում:

Պատ­գամավոր ընտրվելու ժամանակ Արգամ Աբրահամ­յանն ունեցել է 450 միլիոն դրամ, 350 հազար դոլար եւ 45 հագար եվրո: Պատգամավորի եկամուտները գո­յացել են վարձակալության դիմաց ստացած վճարից (4 մլն դրամ), ստացած փոխառությունից (4.8 մլն դրամ) եւ աշխատանքի վարձատրությունից (612 հա­զար դրամ): Արգամ Աբրահամյանի եկամուտներն ընդհանուր աոմամբ կազմել Են 9.4 մի|իոն դրամ:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ