02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Սա առևտուր է, սեր չէ

Մենք պիտի զգույշ լինենք, որ ՍԵՐԸ չշփոթենք «ես քեզ դու ինձ» սկզբունքի հետ: Սա առևտուր է, սեր չէ: Քո միջի սերն այն է, ինչ քեզանից բխում է դեպի դուրս, անկախ որևէ հանգամանքից, այլ ոչ թէ այն ինչ դու ակնկալում ես ստանալ շրջապատից: Եթե մարդկանց բարիք պարգևելու այդ բխումը քո մեջ չլինի, դու չես կարող նույնիսկ ընդունելի դիմացինի սերը քո նկատմամբ ու քեզ կթվա, թե մարդիկ քեզ չեն սիրում, քանզի դու միշտ ինչ որ մի բան ես սպասում նրանցից:

Քրիստոնեական սերն այն է, երբ դու ուզում ես մարդկանց ուրախացնել: Որտեղի՞ց ունենալ այս իրական սերը: Միայն Աստծուց, քանզի Աստված ՍԵՐ է: Ու դրա համար էլ ամենամեծ պատվիրանը, որ ունենք, մեր Աստծուն սիրելն է քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով, քո ամբողջ մտքով, քո ամբողջ ուժով (Բ Օր. 6:5): Հենց սովորենք Աստծուն սիրել, կսիրենք նաև այն ամենը ինչ պատկանում է նրան: Իսկ Աստծուն սիրում են նրանք, ովքեր պահում են իր պատվիրանները (Հովհ. 14:15):

Արմեն Հարեյան

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ