30 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Մենք շարունակելու ենք պարտք վերցնել. նախարար

«Ինչքա՞ն շատ և մինչև ե՞րբ հնարավոր է պարտք վերցնել»,-խորհրդարանում 2016 թվականի պետական բյուջեի կատարողականի ներկայացման ժամանակ Ֆինանսների նախարար Վարդան Արամյանին հարցրեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը:

Նախարարը նախ պարզաբանեց՝ ներկայացված ցուցանիշները բոլորն էլ հարաբերական են, այսինքն՝ երբ խոսվում է պետական պարտքի մասին, պիտի համեմատական դրվի ՀՆԱ-ի հետ: «Անվանական առումով պարտքի մեծացումը խնդիր չէ, եթե քո եկամուտները չի հերիքում, որ ծախսերդ կատարես, պիտի պարտք վերցնես»,-ասաց նախարարն ու հայտնեց՝ բավական շատ են պարտք ունեցող միջազգային ընկերությունները: «Մենք շարունակելու ենք պարտք վերցնել»,-հայտարարեց նա ապա բացատրեց՝ բայց խնդիրն է  կամաց-կամաց կարգավորել այդ անվանական ցուցանիշը:

 «56.7 տոկոսը պետք է կայունանա կամ նվազի, բայց, այո,  պետք է որոշակի պարտք վերցնենք, որ տնտեսական աճ լինի, այսինքն՝ եթե ես կարողանում են այնպես աշխատել, որ ինձ մոտ տնտեսական աճն ավելի լինի, քան պարտքը, պիտի պարտք վերցնեմ:

Պարտք ՀՆԱ ցուցանիշը պետք է կայունանա ի շնորհիվ ՀՆԱ-ի աճի: Հունաստանի ձախողոմը չպիտի կրկնենք: Հունաստանը գնաց պարտքերի միանգամից կրճատման, աշխատողների զգալի մասն աշխատում էր պետական հատվածում, առանց ռեֆորմ անելու գնաց պարտքի կտրուկ կրճատման, ու սա ավելի խորացրեց իրավիճակը: Ճիշտ քաղաքականությունը պարտք վերցնելն է, շեշտադրումը կապիտալ ծախսերի վրա պետք է լինի, ըթնացիկ ծախսերն էլ պիտի վերաիմաստավորել»,-եզրափակեց Վարդան Արամյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ