28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Թուրքիայի արտգործնախարարը կրկին անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերություններին

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն շվեյցարական “Neue Zürcher Zeitung” թերթին տված հարցազրույցում անդրադարձել է Թուրքիայի “Զրո խնդիր հարևանների հետ” քաղաքականությանը և այդ կոնտեքստում հայ-թուրքական հարաբերություններին, գրում է Ermenihaber.am-ը:

Նա, նշելով, որ “Զրո խնդիր հարևանների հետ” քաղաքականությունը իրենց սկզբունքային ծրագիրն է, ասել է,-“Մեր հարևանները մեկ-երկուսը չեն: Բացի այդ խնդիրների լուծման համար անհրաժեշտ է, որ մյուս կողմը նույնպես գործակցի մեզ հետ: Վերջին 10 տարում Հունաստանի և Ուկրաինայի հետ հարաբերությունները բավականին զարգացրեցինք: Ռուսաստանի հետ վիզային ռեժիմի դյուրացման պայմանագիր կնքեցինք: Միայն ԵՄ-ի հետ ազատականացման չկարողացանք հասնել:

Սառը պատերազմի ժամանակաշրջանում հանեցինք վիզայի ռեժիմը այն երկրների համար, ում հետ հակամարտություն ունենք: Սակայն այդ նույն ժամանակաշրջանում չկարողացանք նույնը անել մեր բարեկամ երկրների հետ: Վրաստան կարող ենք մուտք գործել անձը հաստատող փաստաթղթով: Այո, Սիրիայի հետ խնդիրներ ունենք: Իսկ Եգիպտոսի դեպքում`հեղափոխական ռեժիմը չենք կարող օրինական համարել: Խնդիրը մեր մեջ չէ, հակառակ կողմում է”:

Անդրադառնալով Թուրքիայի` Հայասատանի հետ ունեցած խնդիրներին` Դավութօղլուն ասել է, որ ՀՀ-ի հետ հարաբերությունները ներկայումս ավելի լավ են քան 10 տարի առաջ էր ու ավելացրել. “Երանի հնարավոր լինի ավելի լավացնել հարաբերությունները: Հայաստանի հետ 2009 թվականին արձանագրություններ ստորագրեցինք: Սակայն Հայաստանի Սահմանադրական դատարանը որոշեց շարունակել Ադրբեջանում գտնվող հողերի օկուպացումը”:

Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը անդրադարձ է կատարել նաև Ժնևում Հայոց ցեղասպանության հուշարձանի կառուցման հայերի նախաձեռնությանը` ասելով է, որ ինքը շարունակում է այդ հարցով բանակցությունները շվեյցարացի գործընկերոջ `նախարար Բուրխալտերի հետ:
“Հույս ունեմ  բանակցությունները գոհացուցիչ արդյունքներ կտան: Այս հարցում միակողմանի քայլերը Թուրքիա-Հայաստան հարաբերություններին ոչ մի օգուտ չեն բերի”,-ասել է Դավութօղլուն:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ