05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Ինչ է անհրաժեշտ առանց վիզայի Եվրոպա մեկնելու համար.168 ժամ

«Կարծում եմ, որ պարտավորությունների ցանկը կհստակեցվի, երբ պաշտոնապես կսկսվի  ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման  երկխոսությունը,  որն անհրաժեշտ փուլ է մինչև վիզաների ազատականացման անցումը:  Մինչ այս ոչ Հայաստանը, ոչ Եվրամիությունը  դրան պատրաստ չէին:  Եվ ընդհանրապես, կործում եմ Արևելյան գործընկերության  երկրների հետ  ԵՄ-ն քայլ առ քայլ  էր գնում այդ  ուղղությամբ: 

Ինչպես գիտեք, սկզբում Մոլդովայի հետ  այդ հարցը լուծվեց, հետո՝ Վրաստանի, ապա  Ուկրաինայի:  Այնպես որ նախկինում Հայաստանի  դեպքում  այս երկխոսությունը սկսելու հարցը  դեռ չէր հասունացել»,- «168 ժամ»-ի թղթակցին ասել է  Եվրոպական միության  Արևելյան գործընկերության  Քաղաքացիական հասարակության ֆորումի  Հայաստանի ազգային համակարգող, Երևանի մամուլի ակումբի  նախագահ Բորիս Նավասարդյանը՝ խոսելով ՀՀ-ԵՄ վիզային ռեժիմի  ազատականացման հարցի մասին: 

Թերթը հիշեցրել է, որ  անցած շաբաթ  ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավար,  դեսպան Պյոտր  Սվիտալսկին հայտարարել էր, որ  վիզային ռեժիմի  ազատականացման  հարցը ոչ օրերի, ոչ էլ ամիսների հարց է,  սակայն չի հանվել օրակարգից,  և պետք է զինվել համբերությամբ:
Ըստ Բորիս Նավասարդյանի՝  այս գործընթացում կարևոր համարվող  պարտավորություններն առաջին հերթին  վերաբերում են  ընտանեկան բռնությունների կանխարգելման և  հակախտրականության օրենսդրական  կարգավորումներին,  նաև հնարավոր է, որ կարևոր լինեն  աշխատանքային իրավունքների և  սոցիալական պաշտպանության հետ  կապված որոշ  օրենսդրական  փոփոխություններ:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ