14 Հունիսի, Saturday, 2025
KFC

“Կատարածուները մեզ նադայել են արել”/վիդեո/

“Փրկենք հուշարձանը օլիգարխից” քաղաքացիական նախաձեռնության անդամները շարունակում են իրենց ամենօրյա ակցիաները:  “Ծածկած շուկայի”, որպես հուշարձան պահպանությանը միտված պայքարը` ամեն օր հանդիպում է հակընդեմ ակցիային: Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, որը իր ելույթներով կարծես ղեկավարում է հակընդեմ ակցիան նշեց.””Փակ շուկայի” քաղաքաշինական, ճարտարապետական տեսքը աղճատված չէ, “Փակ շուկան” իր ճարտարապետական արժեքով վերադարձվել է հասարակությանը: Ավելին եթե չլիներ այս վերակառուցումը, եթե չլիներ կառուցապատողը շուկայի վիճակը այսօր կլիներ շատ ավելի անմխիթար”:

Որպես պատասխան Սուրենյանցի ելույթին “Փրկենք հուշարձանը օլիգարխից” նախաձեռնության անդամ, պահեստազորի գնդապետ Վարուժան Ավետիսյանը նկատեց.”Մարդը, որ ներկայանում է, որպես պատմաբան և քաղաքական վերլուծաբան կամ քաղաքագետ արդեն կարևոր չէ, որովհետև իմ համար ակնհայտ է որպես մարդու, որ նրա համար պրոֆեսիոնալ պատվախնդրությունը որևէ արժեք չունի՝ փորձում է իրեն բարձրակարգ ճարտարապետի տեղ դնել և մասնագետի գնահատական տալ”:

Իսկ շուկայի սեփականատիրոջ շահերի համար ակցիա իրականացնեղները պնդում էին.”Այս կատարածուները մեզ նադայել են արել, Ալեքսանյանի նմանշնները մարդկանց պահում են, իսկ սրանք ստիպում են, որ արտագաղթենք”:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ